Պետք չէ անհանգստանալ, ես պատրաստ կլինեմ եզրափակչին. Անդրես Ինյեստա
ՍՊՈՐՏԱնդրես Ինյեստան Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի «Ատլետիկի» հետ խաղին փոխարինվել է վնասվածքի պատճառով: Կիսապաշտպանը վերջին օրերին մարզվել է անհատական գրաֆիկով, սակայն հավաստիացնում է, որ պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակչին, որը կայանալու է հունիսի 6-ին: Բեռլինում մրցելու են «Բարսելոնան» եւ «Յուվենտուսը»:
«Ես ինձ լավ եմ զգում, պարզապես ցավեր ունեի, այդքան բան: Պետք չէ անհանգստանալ, մտքովս նույնիսկ չի անցել բաց թողնել եզրափակիչը: Ժամանակ ունեմ, որ լիովին ապաքինվեմ: Հույս ունեմ, որ մենք կհաղթենք եզրափակչում եւ ամբողջական կդարձնենք այս հրաշալի մրցաշրջանը:
Որեւէ նշանակություն չունի, որ մեզ համարում են ֆավորիտ: «Յուվենտուսը» պինդ թիմ է, որտեղ բազմաթիվ տաղանդավոր խաղացողներ են հավաքված»,- նշել է Ինյեստան:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



