Yerevan, 29.October.2025,
00
:
00
BREAKING


«Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում կարող են լինել տարբեր գործողություններ, որոնք կսրեն, կլարեն ընդհանուր իրավիճակը համաշխարհային քաղաքական թատերաբեմում, ակնհայտ է:
 
«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: «Երկու դեպք կառանձնացնեմ: Առաջին՝ ԱՄՆ-ն հրապարակայնացրեց այն, որ իր կողմից Ուկրաինային տրամադրվող հրթիռներով կարելի է հարվածել «հին Ռուսաստանի» տարածքի խորքը: Երկրորդ՝ ռուսական «Գազպրոմբանկը», որի միջոցով հիմնականում նավթ և գազամթերք էին գնում թե՛ Չինաստանի, թե՛ Ռուսաստանի գործընկերները, թե՛ եվրոպացիները, հայտնվեց ամերիկյան պատժամիջոցների տակ: Ավելին՝ ևս մեկ կարևոր հանգամանք կա: Չինական վճարային «UnionPay» համակարգը ևս, որն այլընտրանքային էր ամերիկյան, արևմտյան «SWIFT»-ին, հայտնվեց պատժամիջոցների տակ: Այսինքն՝ «Գազպրոմբանկի» բոլոր քարտերը, որոնք «UnionPay»-ին էին սպասարկում, փակվեցին: Սա առաջին հերթին հարված էր Չինաստանին, որովհետև ցույց տրվեց, որ ԱՄՆ-ն Չինաստանին չի ընկալում որպես առանձին սուբյեկտ, որը պետք է հնարավորություն ունենա Ռուսաստանի հետ այս տեսակ համագործակցություն ծավալելու: Սա առաջին խոշոր հարվածն էր Չինաստանին:
 
Հրթիռային հարվածների մասին: Որոշեցին այդ հրթիռներով հարվածել «հին Ռուսաստանի» տարածքների խորքը, Ռուսաստանն էլ միանգամից նոր զենքով հարվածեց Ուկրաինային: Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ ռազմարդյունաբերության կոմպլեքսի պատասխանատուներն ասացին, որ «Օրեշնիկ» համակարգով կարելի է Եվրոպայում ցանկացած թիրախ խոցել: Ռուսաստանին հարվածեցին, նա պատասխան տվեց, Չինաստանին հարվածեցին, նա ոչ մի պատասխան չտվեց: Այո, թաթիկները վեր բարձրացրեցին և «UnionPay» համակարգից անջատեցին «Գազպրոմբանկի» բոլոր քարտերը»,-ասում է քաղաքագետը:
 
Ընդգծում է՝ եթե Միացյալ Նահանգների նոր վարչակազմը որոշում կայացնի ավելի շատ կենտրոնանալ Չինաստանի տնտեսական զսպման վրա, ավելի մեծ հնարավորություն ունի հաջողության հասնելու: «Չինացիները նույնիսկ այս պարզ խնդրի պարագայում չեն հանդգնում ընդդիմանալ: Դա իր հերթին նշանակում է, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ռուս-ամերիկյան հարաբերությունները որակական փոփոխություն գրանցեն: Եթե դրանք որակական փոփոխություն գրանցեն, այդ ժամանակ դա կանդրադառնա մեզ վրա: Որակական փոփոխությունը հետևյալն է. ամերիկյան իշխող վերնախավերում, խոսքը միայն Թրամփի վարչակազմի մասին չէ, կլեգիտիմացվի գաղափարը, որ Ռուսաստանն ունի իր ռազմավարական շահերը և ռազմավարական սահմանների խորքը: Այդ ռազմավարական սահմանների խորքի մեջ մտնում են հետխորհրդային պետությունները: Եթե դա լեգիտիմացվեց ամերիկյան իշխող վերնախավում, ապա դա էլ իր հերթին կնշանակի, որ ընդհանրապես արևմտյան ներկայությունը Հայաստանում կնվազի: Այս պարագայում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները կարող են մեզ վրա ազդել: Չեմ կարծում, որ դա տեղի կունենա երկու ամսվա ընթացքում, նույնիսկ չեմ կարծում, որ Թրամփը կկարողանա առաջին կես կամ մեկ տարվա ընթացքում լուծել այս հարցերը գլոբալ առումով: Բայց շատ հանգամանքներ են վկայում այն մասին, որ միտումն այս ուղղությամբ է գնում»,-հավելում է մեր զրուցակիցը:
 
Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան: Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքական գիծը սկսեցին ուրվագծել դեպի Արևմուտք, Ռուսաստանին ընդդիմացան, բայց հիմա, կարծես, փորձում են ռևերանսներ անել նաև նրա ուղղությամբ, չէ՞ որ Արևմուտքը շոշափելի ոչինչ չտվեց, իսկ մեր երկրի տնտեսության գոյությունը, անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, ամուր թելերով կապված է Ռուսաստանի հետ: «Իրենք գնում են դեպի Թուրքիա, չեն գնում ո՛չ Արևմուտք, ո՛չ Ռուսաստան: 2018 թ.-ից հետո հայտարարում էին, որ արտաքին քաղաքականության մեջ վայրիվերումներ չեն լինելու, այսինքն՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները չեն վերանայվելու: 44-օրյա պատերազմից հետո իշխանությունների տելեգրամյան քարոզչական աղբանոցներն իրար հերթ չտալով գրում էին, թե որքան մեծ աջակցություն է Ռուսաստանը ցուցաբերել Հայաստանին, Արցախի Հանրապետությանը 44-օրյա պատերազմի ընթացքում: Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանն անձնական որոշում կայացրեց վիժեցնել Նոյեմբերի 9-ի գործընթացը: Դրանից հետո հայտնի՝ «а теперь я Наташа» սկզբունքի համաձայն, դարձան հակառուսական և հիմա այդ գիծն են սպասարկում:
 
Ի դեպ, հենց սրանով են իրենք իրենց բնույթով հակահեղափոխական իշխանություն: Գլոբալ առումով գնում են դեպի Թուրքիա՝ թուրքական աշխարհի ինտեգրում: Եթե էմոցիոնալ տեսանկյունից շատերի համար դա անընդունելի է, զուտ քաղաքական մաքուր հաշվարկի տեսանկյունից իշխանությունների համար դա միակ շանսն է փրկվելու: Ի ՞նչ էին ասում իշխանությունները. ռուսները մեր «ջեբն» էին գցել Ղարաբաղի հարցը, մի քպական կար, ասում էր՝ երեսուն տարի մեզ ստիպում էին սիրել մի բան, որը մերը չէ, և այլն: Հիմա ասում են՝ կար Ղարաբաղ, որը մեր «ջեբը» գցել էին ռուսները, դրա շնորհիվ մեր պետությունը պահում էին իրենց «ջեբում»: Ենթադրենք, որ դա իսկապես այդպես է: Դա նշանակում է, որ հանձնելով Ղարաբաղը՝ քայլ ես արել ընդդեմ Ռուսաստանի: Հանձնելով Ղարաբաղը, քայլ անելով ընդդեմ Ռուսաստանի, բայց շարունակելով ընդգրկված լինել քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական, ռազմական համակարգերում, որոնց կենտրոնը Ռուսաստանն է, իր հերթին նշանակում է, որ որպես անձ, քաղաքական էլիտայի ներկայացուցիչ, քաղաքական կուսակցություն, ապագա չունես:Հայաստանը շարունակում է մնալ ռուսական ուղեծրում, դրա հետ մեկտեղ գիտակցելով, որ չէր կարելի հանձնել Ղարաբաղը, բայց հանձնել են այն, այս մարդիկ հասկանում են, որ իրենք պատժի են ենթարկվելու:
 
Ո՞րն է միակ տարբերակը, որ այս իրավիճակից դուրս գան: Արևմուտքը գործուն աջակցություն, ազդեցություն գործընթացների վրա, որոնք թույլ կտային իշխանություններին հարյուր տոկոսով համոզված լինել, որ կպահեն իրենց կարգավիճակը, չի անում: Հիմա ո՞վ կարող է դա անել: Նայենք մեր շուրջը և կտեսնենք, որ միակ կենտրոնը, որը կարող է դա քիչ թե շատ անել, Թուրքիան է: Եթե ինտեգրվում ես թուրքական աշխարհի մեջ, Ղարաբաղ հանձնելը ոչ թե հանցագործություն է, որի համար մինչև կյանքիդ վերջ պետք է նստած լինես բանտում, Ղարաբաղի հանձնմանն աջակցելը ոչ թե հանցագործություն է, որի համար դու մինչև կյանքիդ վերջը պետք է դատվես, այլ մի գործ է, որը թույլ տվեց թուրքական աշխարհի միավորման ճանապարհին կարևոր քայլ անել: Եթե այդ գործն արել ես, իշխանությունների կարծիքով, կարող ես հույս ունենալ այդ փոքր կույր աղիքում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև, առանց Սյունիքի և մի շարք այլ տարածքների, երկար տարիներ իշխանավարել: Եթե մարդիկ այս տրամաբանությամբ դիտարկեն գործընթացները, կհասկանան, թե այս մարդիկ ինչ են անում, մեզ ուր են տանում: Այս ամեն ինչն արվում է էժան՝ արևմտյան աշխարհին ինտեգրվելու շղարշի տակ: Որոշ ուժեր այսօր ստորագրություններ են հավաքում ԵՄ-ին անդամակցելու համար: Չգիտեմ, թե ինչպես կարող է պրոթուրքական ուժը ստորագրություններ հավաքել դեպի ԵՄ ճանապարհին և հասցնի մեզ տրամաբանական հանգրվանի՝ ԵՄ-ին անդամակցությանը: Թուրքիան Եվրոպա չէ, ոչ էլ Եվրամիություն է»,-կարծիք է հայտնում քաղաքագետը:
 
Իսկ ինչպե՞ս են այժմ Հայաստանի իշխանությունները հարաբերվում Ռուսաստանի Դաշնության հետ: «Իրենք հասկացել են, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերվելու առնվազն պատճառներ ունեն: Մեր ապրանքաշրջանառությունը 14 մլրդ է, այլընտրանքային շուկա չունենք: Մյուս կողմից՝ հասկացել են ռուսների որոշակի «թույլ» կողմը, որը շահարկելով՝ կարող ես իրենց հետ հարաբերությունների մակարդակ ապահովել: Դիլիջանում վերջերս բացվեց հերթական «Ռուսական տունը», մոտակա ժամանակահատվածում ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի Հայաստան, ՄԱԿ-ում տեղի են ունենում քվեարկություններ, որոնց ժամանակ Հայաստանը չի քվեարկում Ռուսաստանի դեմ, ներքին բանակցությունների շրջանակներում Նիկոլ Փաշինյանը, ընդ որում՝ սեփական նախաձեռնությամբ, կարող է ասել՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, եկեք այստեղ ռուսական դպրոցներ բացենք, հետո երկրի ներսում խոչընդոտել դրան, ասելով՝ ուզում եմ, բայց մեր ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տալիս: Բայց ռուսական դպրոցի թեման արծարծելով, չքվեարկելով ընդդեմ Ռուսաստանի՝ ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի, նույնիսկ Թուրքիային ինտեգրվելու գործընթացը վերջին չի հասցրել:
 
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում Նոյեմբերի 9-ի փաստաթղթից: Ոչ միայն այն պատճառով, որ շատ լավ գիտակցում է՝ եթե հետ կանչի Հայաստանի ստորագրությունը, հաջորդ օրը պատերազմ է լինելու, այլ ուզում է նույն Արևմուտքի կամ գոնե Թուրքիայի հետ ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, որը կերաշխավորի աշխարհաքաղաքական նոր կառուցվածքի գոյությունը մեր տարածաշրջանում, դրանից հետո լիակատար կերպով կխզի իր կապերը Ռուսաստանի հետ: Եթե մարդիկ ուզում են իմանալ, թե ինչ փաստաթուղթ նա կցանկանար ստորագրել Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, թող կարդան Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որի կետերից մեկն ասում է՝ Թուրքիան պատրաստ է Հայաստանի Հանրապետությանն արտաքին և ներքին սպառնալիքների պարագայում Հայաստանի դիմումի ժամանակ գալ և օգնել նրան: Եթե Ալեքսանդրապոլի պայմանագրի այդ կետը ներառված լինի հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագրում», որի երաշխավորը պետք է լինի Էրդողանը, ապա ոչ միայն ռուսական զորքերն այստեղից դուրս կբերեն, այլ փողոցներում ռուսներին բռնելու են և բոլորին վտարեն երկրից»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.