Երևան, 01.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում կարող են լինել տարբեր գործողություններ, որոնք կսրեն, կլարեն ընդհանուր իրավիճակը համաշխարհային քաղաքական թատերաբեմում, ակնհայտ է:
 
«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: «Երկու դեպք կառանձնացնեմ: Առաջին՝ ԱՄՆ-ն հրապարակայնացրեց այն, որ իր կողմից Ուկրաինային տրամադրվող հրթիռներով կարելի է հարվածել «հին Ռուսաստանի» տարածքի խորքը: Երկրորդ՝ ռուսական «Գազպրոմբանկը», որի միջոցով հիմնականում նավթ և գազամթերք էին գնում թե՛ Չինաստանի, թե՛ Ռուսաստանի գործընկերները, թե՛ եվրոպացիները, հայտնվեց ամերիկյան պատժամիջոցների տակ: Ավելին՝ ևս մեկ կարևոր հանգամանք կա: Չինական վճարային «UnionPay» համակարգը ևս, որն այլընտրանքային էր ամերիկյան, արևմտյան «SWIFT»-ին, հայտնվեց պատժամիջոցների տակ: Այսինքն՝ «Գազպրոմբանկի» բոլոր քարտերը, որոնք «UnionPay»-ին էին սպասարկում, փակվեցին: Սա առաջին հերթին հարված էր Չինաստանին, որովհետև ցույց տրվեց, որ ԱՄՆ-ն Չինաստանին չի ընկալում որպես առանձին սուբյեկտ, որը պետք է հնարավորություն ունենա Ռուսաստանի հետ այս տեսակ համագործակցություն ծավալելու: Սա առաջին խոշոր հարվածն էր Չինաստանին:
 
Հրթիռային հարվածների մասին: Որոշեցին այդ հրթիռներով հարվածել «հին Ռուսաստանի» տարածքների խորքը, Ռուսաստանն էլ միանգամից նոր զենքով հարվածեց Ուկրաինային: Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ ռազմարդյունաբերության կոմպլեքսի պատասխանատուներն ասացին, որ «Օրեշնիկ» համակարգով կարելի է Եվրոպայում ցանկացած թիրախ խոցել: Ռուսաստանին հարվածեցին, նա պատասխան տվեց, Չինաստանին հարվածեցին, նա ոչ մի պատասխան չտվեց: Այո, թաթիկները վեր բարձրացրեցին և «UnionPay» համակարգից անջատեցին «Գազպրոմբանկի» բոլոր քարտերը»,-ասում է քաղաքագետը:
 
Ընդգծում է՝ եթե Միացյալ Նահանգների նոր վարչակազմը որոշում կայացնի ավելի շատ կենտրոնանալ Չինաստանի տնտեսական զսպման վրա, ավելի մեծ հնարավորություն ունի հաջողության հասնելու: «Չինացիները նույնիսկ այս պարզ խնդրի պարագայում չեն հանդգնում ընդդիմանալ: Դա իր հերթին նշանակում է, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ռուս-ամերիկյան հարաբերությունները որակական փոփոխություն գրանցեն: Եթե դրանք որակական փոփոխություն գրանցեն, այդ ժամանակ դա կանդրադառնա մեզ վրա: Որակական փոփոխությունը հետևյալն է. ամերիկյան իշխող վերնախավերում, խոսքը միայն Թրամփի վարչակազմի մասին չէ, կլեգիտիմացվի գաղափարը, որ Ռուսաստանն ունի իր ռազմավարական շահերը և ռազմավարական սահմանների խորքը: Այդ ռազմավարական սահմանների խորքի մեջ մտնում են հետխորհրդային պետությունները: Եթե դա լեգիտիմացվեց ամերիկյան իշխող վերնախավում, ապա դա էլ իր հերթին կնշանակի, որ ընդհանրապես արևմտյան ներկայությունը Հայաստանում կնվազի: Այս պարագայում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները կարող են մեզ վրա ազդել: Չեմ կարծում, որ դա տեղի կունենա երկու ամսվա ընթացքում, նույնիսկ չեմ կարծում, որ Թրամփը կկարողանա առաջին կես կամ մեկ տարվա ընթացքում լուծել այս հարցերը գլոբալ առումով: Բայց շատ հանգամանքներ են վկայում այն մասին, որ միտումն այս ուղղությամբ է գնում»,-հավելում է մեր զրուցակիցը:
 
Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան: Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքական գիծը սկսեցին ուրվագծել դեպի Արևմուտք, Ռուսաստանին ընդդիմացան, բայց հիմա, կարծես, փորձում են ռևերանսներ անել նաև նրա ուղղությամբ, չէ՞ որ Արևմուտքը շոշափելի ոչինչ չտվեց, իսկ մեր երկրի տնտեսության գոյությունը, անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, ամուր թելերով կապված է Ռուսաստանի հետ: «Իրենք գնում են դեպի Թուրքիա, չեն գնում ո՛չ Արևմուտք, ո՛չ Ռուսաստան: 2018 թ.-ից հետո հայտարարում էին, որ արտաքին քաղաքականության մեջ վայրիվերումներ չեն լինելու, այսինքն՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները չեն վերանայվելու: 44-օրյա պատերազմից հետո իշխանությունների տելեգրամյան քարոզչական աղբանոցներն իրար հերթ չտալով գրում էին, թե որքան մեծ աջակցություն է Ռուսաստանը ցուցաբերել Հայաստանին, Արցախի Հանրապետությանը 44-օրյա պատերազմի ընթացքում: Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանն անձնական որոշում կայացրեց վիժեցնել Նոյեմբերի 9-ի գործընթացը: Դրանից հետո հայտնի՝ «а теперь я Наташа» սկզբունքի համաձայն, դարձան հակառուսական և հիմա այդ գիծն են սպասարկում:
 
Ի դեպ, հենց սրանով են իրենք իրենց բնույթով հակահեղափոխական իշխանություն: Գլոբալ առումով գնում են դեպի Թուրքիա՝ թուրքական աշխարհի ինտեգրում: Եթե էմոցիոնալ տեսանկյունից շատերի համար դա անընդունելի է, զուտ քաղաքական մաքուր հաշվարկի տեսանկյունից իշխանությունների համար դա միակ շանսն է փրկվելու: Ի ՞նչ էին ասում իշխանությունները. ռուսները մեր «ջեբն» էին գցել Ղարաբաղի հարցը, մի քպական կար, ասում էր՝ երեսուն տարի մեզ ստիպում էին սիրել մի բան, որը մերը չէ, և այլն: Հիմա ասում են՝ կար Ղարաբաղ, որը մեր «ջեբը» գցել էին ռուսները, դրա շնորհիվ մեր պետությունը պահում էին իրենց «ջեբում»: Ենթադրենք, որ դա իսկապես այդպես է: Դա նշանակում է, որ հանձնելով Ղարաբաղը՝ քայլ ես արել ընդդեմ Ռուսաստանի: Հանձնելով Ղարաբաղը, քայլ անելով ընդդեմ Ռուսաստանի, բայց շարունակելով ընդգրկված լինել քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական, ռազմական համակարգերում, որոնց կենտրոնը Ռուսաստանն է, իր հերթին նշանակում է, որ որպես անձ, քաղաքական էլիտայի ներկայացուցիչ, քաղաքական կուսակցություն, ապագա չունես:Հայաստանը շարունակում է մնալ ռուսական ուղեծրում, դրա հետ մեկտեղ գիտակցելով, որ չէր կարելի հանձնել Ղարաբաղը, բայց հանձնել են այն, այս մարդիկ հասկանում են, որ իրենք պատժի են ենթարկվելու:
 
Ո՞րն է միակ տարբերակը, որ այս իրավիճակից դուրս գան: Արևմուտքը գործուն աջակցություն, ազդեցություն գործընթացների վրա, որոնք թույլ կտային իշխանություններին հարյուր տոկոսով համոզված լինել, որ կպահեն իրենց կարգավիճակը, չի անում: Հիմա ո՞վ կարող է դա անել: Նայենք մեր շուրջը և կտեսնենք, որ միակ կենտրոնը, որը կարող է դա քիչ թե շատ անել, Թուրքիան է: Եթե ինտեգրվում ես թուրքական աշխարհի մեջ, Ղարաբաղ հանձնելը ոչ թե հանցագործություն է, որի համար մինչև կյանքիդ վերջ պետք է նստած լինես բանտում, Ղարաբաղի հանձնմանն աջակցելը ոչ թե հանցագործություն է, որի համար դու մինչև կյանքիդ վերջը պետք է դատվես, այլ մի գործ է, որը թույլ տվեց թուրքական աշխարհի միավորման ճանապարհին կարևոր քայլ անել: Եթե այդ գործն արել ես, իշխանությունների կարծիքով, կարող ես հույս ունենալ այդ փոքր կույր աղիքում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև, առանց Սյունիքի և մի շարք այլ տարածքների, երկար տարիներ իշխանավարել: Եթե մարդիկ այս տրամաբանությամբ դիտարկեն գործընթացները, կհասկանան, թե այս մարդիկ ինչ են անում, մեզ ուր են տանում: Այս ամեն ինչն արվում է էժան՝ արևմտյան աշխարհին ինտեգրվելու շղարշի տակ: Որոշ ուժեր այսօր ստորագրություններ են հավաքում ԵՄ-ին անդամակցելու համար: Չգիտեմ, թե ինչպես կարող է պրոթուրքական ուժը ստորագրություններ հավաքել դեպի ԵՄ ճանապարհին և հասցնի մեզ տրամաբանական հանգրվանի՝ ԵՄ-ին անդամակցությանը: Թուրքիան Եվրոպա չէ, ոչ էլ Եվրամիություն է»,-կարծիք է հայտնում քաղաքագետը:
 
Իսկ ինչպե՞ս են այժմ Հայաստանի իշխանությունները հարաբերվում Ռուսաստանի Դաշնության հետ: «Իրենք հասկացել են, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերվելու առնվազն պատճառներ ունեն: Մեր ապրանքաշրջանառությունը 14 մլրդ է, այլընտրանքային շուկա չունենք: Մյուս կողմից՝ հասկացել են ռուսների որոշակի «թույլ» կողմը, որը շահարկելով՝ կարող ես իրենց հետ հարաբերությունների մակարդակ ապահովել: Դիլիջանում վերջերս բացվեց հերթական «Ռուսական տունը», մոտակա ժամանակահատվածում ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի Հայաստան, ՄԱԿ-ում տեղի են ունենում քվեարկություններ, որոնց ժամանակ Հայաստանը չի քվեարկում Ռուսաստանի դեմ, ներքին բանակցությունների շրջանակներում Նիկոլ Փաշինյանը, ընդ որում՝ սեփական նախաձեռնությամբ, կարող է ասել՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, եկեք այստեղ ռուսական դպրոցներ բացենք, հետո երկրի ներսում խոչընդոտել դրան, ասելով՝ ուզում եմ, բայց մեր ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տալիս: Բայց ռուսական դպրոցի թեման արծարծելով, չքվեարկելով ընդդեմ Ռուսաստանի՝ ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի, նույնիսկ Թուրքիային ինտեգրվելու գործընթացը վերջին չի հասցրել:
 
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում Նոյեմբերի 9-ի փաստաթղթից: Ոչ միայն այն պատճառով, որ շատ լավ գիտակցում է՝ եթե հետ կանչի Հայաստանի ստորագրությունը, հաջորդ օրը պատերազմ է լինելու, այլ ուզում է նույն Արևմուտքի կամ գոնե Թուրքիայի հետ ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, որը կերաշխավորի աշխարհաքաղաքական նոր կառուցվածքի գոյությունը մեր տարածաշրջանում, դրանից հետո լիակատար կերպով կխզի իր կապերը Ռուսաստանի հետ: Եթե մարդիկ ուզում են իմանալ, թե ինչ փաստաթուղթ նա կցանկանար ստորագրել Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, թող կարդան Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որի կետերից մեկն ասում է՝ Թուրքիան պատրաստ է Հայաստանի Հանրապետությանն արտաքին և ներքին սպառնալիքների պարագայում Հայաստանի դիմումի ժամանակ գալ և օգնել նրան: Եթե Ալեքսանդրապոլի պայմանագրի այդ կետը ներառված լինի հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագրում», որի երաշխավորը պետք է լինի Էրդողանը, ապա ոչ միայն ռուսական զորքերն այստեղից դուրս կբերեն, այլ փողոցներում ռուսներին բռնելու են և բոլորին վտարեն երկրից»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զեբրը փախել է Կենդանաբանական այգուց եւ հայտնվել Մյասնիկյան պողոտայում Շուտով Իրանի թշնամիները կբախվեն շատ սարսափելի զենքի. փոխ-ծովակալ ԻրանիՈ՞վ է լինելու հաջորդ Լաբուբուն Պատմական ցուցանիշ․ Գիլյերմո Օչոան Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում կմասնակցի իր 6-րդ Աշխարհի առաջնությանըԻսրայելը կրկին խախտում է միջազգային իրավունքը՝ հшրձակվելով քաղաքացիական նավերի վրա. ԵՄ-ն պետք է պահանջի, որ Նեթանյահուն հարգի օրենքները․ Պեդրո ՍանչեսԼիբանանի Զեբդին քաղաքի գերեզմանատան մոտ իսրայելական հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվելՄեծ Բրիտանիան ահաբեկչական սպառնալիքի ազգային մակարդակը բարձրացրել է մինչև «լրջագույնի»Թրամփի վարչակազմը պնդում է, որ օտարերկրյա կառավարությունները միանան Հորմուզի նեղուցի կոալիցիային. CNNԾեծի հետևանքով մահացած 1–ամյա երեխայի կենսաբանական մորը մեղադրանք չի առաջադրվելՈւժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներինԻրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ում․ Ջանի ԻնֆանտինոՆավթի գինը կախված է նրանից, թե Թրամփը ինչպես է քնել․ Ֆիցո «Ռեալ Օվիեդոյի» երկրպագուն դատապարտվել է ինն ամսվա ազատազրկման՝ Մարկուս Ռեշֆորդին ռաuայական հողի վրա վիրավnրելու պատճառովԱյն, ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ, ռшզմական գործողությունների շարունակությունն է․ ՓեզեշքիանՎերջին մեկ օրվա ընթացքում Իսրայել է ներկրվել 6500 տոննա ռազմական տեխնիկա. ՑԱԽԱԼԹրամփը կլսի Իրանի վերաբերյալ թարմացված ռազմական տարբերակները. CNNՄերիլին Մոնրոյի վերջին չարագուշակ ֆոտոսեսիան. արցունքներ, միայնություն և 432 կադր մահից առաջ Նախագահ Թրամփը ակտիվորեն համագործակցում է Կոնգրեսի հետ՝ Իրանի պшտերազմի հարցում․ Սպիտակ տունԱլիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն Մարուքյան«Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կհասցնի ապաքինվել մինչև «Արսենալի» դեմ պատասխան խաղըԳերմանիան իր էլեկտրակայանը կհանձնի Ուկրաինային Հայաստանում մեկ օրում չորս հետախուզվող է կալանավորվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի երԱՄՆ ռшզմածովային ուժերը հետ են մղել 44 առևտրային նավ՝ շրջափակման ընթացքում Ռուսաստանը կարող է բարձրացնել հրադադարի հարցը՝ որոշակի ընկերությունների նկատմամբ պատժшմիջոցները վերացնելու դիմաց․ ԶելենսկիԴուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին 38-ամյա վարորդը «Shacman» մակնիշի բետոնախառնիչով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և կողաշրջվելԳերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պшտերազմի ավարտին և իր երկրի խնդիրների լուծմանը․ ԹրամփՔաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Պուտինը Թրամփին չի հրավիրել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. ԿրեմլՇուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ ՀայաստանԻրանը hրթիռային և միջnւկային ծրագրերը համարում է ազգային հարստություն. Խամենեի Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը 3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՍիմեոնեն բացատրել է, թե ինչը պակասեց «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայում «Արսենալին» հաղթելու համարԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանԱլվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանԳերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ըՄենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումՔրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg