Yerevan, 29.January.2026,
00
:
00
BREAKING


«Նման մտավորականը պատիվ կբերի ցանկացած ազգի և պետության». ԱՐԱՐ երգչախմբի նախաձեռնությամբ իրականություն դարձավ փիլիսոփա Էդմոն Ավետյանի 95-ամյա հոբել յանին նվիրված հուշ-երեկոն․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լեզվաբան, փիլիսոփա, հայկական նշանագիտության հիմնադիրներից է Էդմոն Ավետյանը: Օրերս ԱՐԱՐ երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Գոռ Մելքումյանի նախաձեռնությամբ իրականություն դարձավ Ավետյանի 95-ամյա հոբելյանին նվիրված հուշերեկոն, որին ներկա էին Երվանդ Երկանյանը, Տիգրան Մանսուրյանը, Արզաս Ոսկանյանը, Հենրիկ Էդոյանը, Հակոբ Մովսեսը, Դավիթ Մոսինյանը և այլոք: Գոռ Մելքումյանն ասում է՝ իրեն հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ է անդրադառնում փիլիսոփաներին՝ վերհիշելով, որ 2021 թ.-ին երգչախումբն անդրադարձ է կատարել փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի գործունեությանը:
 
«Հովհան Ոսկեբերանը, Ներսես Շնորհալին և Ֆրիդրիխ Նիցշեն գրեթե նույնական միտքն էին արտահայտում՝ որքան ավելի ենք երաժիշտ դառնում, այնքան ավելի ենք փիլիսոփա դառնում: Սա զգում եմ ինձ վրա կիրառական մակարդակով: Որքան շատ եմ երաժշտության խորքերը գնում, այնքան ինձ զգում եմ որպես փիլիսոփա: Այն հարցերը, որոնք պետք է մեկնաբանեմ, ուրիշ ճանապարհով հնարավոր չէ մեկնաբանել, դա կարող է անել փիլիսոփայական մտածողությունը: Այդտեղից է գալիս իմ հակումը փիլիսոփայությանը և ուշադրությունը փիլիսոփաներին: Ցավոք, մեր հայ իրականության մեջ փիլիսոփաներ, ինչպես անտիկ Հունաստանում կամ Գերմանիայում, չենք ունեցել: Բազմաթիվ պատճառներ են եղել և՛ ունենալու, և՛ չունենալու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելքումյանը:
 
Նա մեջբերում է Էդմոն Ավետյանի մտքերից մեկը: «Նա ասել է՝ հավանաբար, չենք ունեցել փիլիսոփա ունենալու անհրաժեշտություն, երկրորդ՝ մեր փիլիսոփայական միտքն ավելի շատ ձևակերպվել է բանաստեղծական մտածողության միջոցով: Դրա համար ավելի շատ ունենք պոետներ, որոնք ունեն փիլիսոփայական մտածողություն, բայց շատ քիչ փիլիսոփաներ ունենք: 20-րդ դարում՝ հատկապես խորհրդային շրջանում, փիլիսոփա լինելն այդքան էլ ընդունելի չէր: Հայ իրականության մեջ ունեցել ենք երեք մեծ մտածող՝ Էդմոն Ավետյան, Լևոն Ներսիսյան և Էդվարդ Աթայան: Միջոցառման ժամանակ Հակոբ Մովսեսը, Հենրիկ Էդոյանը, Դավիթ Մոսինյանը նշեցին, որ այս երեք մտածողները պատիվ կբերեին ցանկացած ազգի իրենց ահռելի մտածողությամբ»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Երգչախմբի գեղարվեստական ղեկավարի «ծանոթությունը» Էդմոն Ավետյանի հետ եղել է դեռ տարիներ առաջ: «Պատանի էի, Հանրային հեռուստաընկերությունը հաղորդում էր ցուցադրում, որտեղ Էդմոն Ավետյանը պատմում էր իր կյանքի, փիլիսոփայության մասին: Այդ տարիքում փիլիսոփայությունից շատ բան չես հասկանա, եթե չասեմ, որ ոչինչ չես հասկանա: Նա ապրել է ոչ բարեկեցիկ կյանքով, ինքն էլ էր նշում, որ կյանքն իր համար դառն է եղել, զրկանքներ է կրել, երկու անգամ բանտարկություն, ֆինանսական սուղ պայմաններ: Տանն իր գրադարանի մոտ նստած խոսում էր, ես էլ շատ ուշադիր լսում էի: Փոքրուց եմ այն կարծիքին եղել, որ ամենախելացին փիլիսոփաներն են: Առաջին անգամ փիլիսոփա էի տեսնում, որը խոսում էր: Դա ինձ այնքան էր տպավորել, որ արդեն հասուն տարիքում գտա իր «Վերադարձի օղակ» գիրքը, կլանված կարդացի և հասկացա, որ իսկապես գործ ունենք մեծ մտածողի հետ: Քանի որ այս տարի լրանում էր նրա ծննդյան 95 ամյակը, սա լավագույն առիթն էր, որ կարող էինք իրեն անդրադառնալ»,-հավելում է նա:
 
Ի դեպ, Ավետյանը երբեք չի թաքցրել իր համոզմունքները, այլախոհության մեղադրանքով խորհրդային տարիներին զրկվել է նաև Երևանի պետական համալսարանում դասավանդելու իրավունքից և միայն տարիներ անց է վերականգնվել նրա՝ դասախոսելու իրավունքը, դրանից որոշ ժամանակ հետո նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Մելքումյանը Ավետյանին նվիրված հուշ-երեկոն հագեցած և ազնվական է կոչում: «Որպես դասախոս, ուսուցիչ՝ մեծ ազդեցություն է ունեցել մի սերնդի վրա, որից դուրս են եկել քաղաքական գործիչներ, մտավորականներ: Մեր հանդիպմանը ոմանք ներկա էին, հատկապես իր ընկերական շրջապատը՝ Տիգրան Մանսուրյանը, Հենրիկ Էդոյանը, Հակոբ Մովսեսը: Պատմությունների և հուշերի շրջապտույտում էինք, որոնք մեզ ներկայացնում էին հայ մարդուն, փիլիսոփային, մտավորականին, որը պատիվ կբերի ցանկացած ազգի և պետության»,-ասում է երգչախմբի դիրիժորը:
 
Կարևորելով նման միջոցառումների կազմակերպումը, ընդգծում ենք նաև դրանց երիտասարդների մասնակցության, սեփական արմատների և տարբեր ոլորտների երևելի ներկայացուցիչներին ճանաչելու կարևորությունը: «Մեզ թվում է, որ մեր երիտասարդությունը մասնակցում է նմանատիպ միջոցառումների, բայց կարծում եմ՝ ոչ այն մասշտաբով, որ հարիր կլիներ նման մտածող ունեցող պետությանը: ԱՐԱՐ երգչախումբը երիտասարդական է, մեր միջոցառումներին ներկա է լինում նաև մեր ընկերների ու մտերիմների շրջապատը: Անկախ այդ հանգամանքից, երգչախմբի երիտասարդ անդամներն առնչվեցին փիլիսոփա Էդմոն Ավետյանին: Մի երկիր, որն ունի այս տեսակի մտածող և իմ նշած մտավորականներին իր կողքին, կարծում եմ՝ պետք է առաջին հերթին իր հայացքն ուղղի իր մտավորականությանը: Իմ դիտարկմամբ՝ պետությունները ստեղծվում են և իրենց գոյությունը կարողանում են պահել միայն մտավորականության շնորհիվ: Շատ կցանկանայի, որ մեր երիտասարդները ճանաչեն Էդմոն Ավետյանին, կարդան նրա ստեղծագործությունները: Շատ մեծ մտածողներ Ավետյանի ստեղծագործությունները և հատկապես լեզվաբանության նշանագիտության վերաբերյալ գիրքը համարում են համաշխարհային՝ ծանրակշիռ, ֆունդամենտալ գործ: Ընդամենը երկու տասնամյակ է անցել նրա մահվանից, բայց գրեթե չենք հիշում իրեն»,-հավելում է մեր զրուցակիցը: Նրա խոսքով, Ավետյանին նվիրված հուշերեկոն իրեն համոզել է, որ նմանատիպ միջոցառումները չափազանց կարևոր են:
 
«Ցավով պետք է ասեմ, որ անձամբ երբևիցե չեմ լսել, որ Հայաստանում նշվում է որևէ փիլիսոփայի տարեդարձ կամ իրեն հիշատակում են միջոցառման միջոցով: Կարծում եմ՝ նման միջոցառումներ էլի կունենանք, քանի որ կան մտածողներ, որոնց պետք է անդրադառնանք: Էդմոն Ավետյանին անդրադարձանք, քանի որ իմ ներսում պարբերաբար արթնանում էր իմ ներկայացրած հուշը հեռուստատեսային հաղորդման մասին, այդ հուշը խթանող գործոն էր և հիմք դարձավ այս երեկոյի համար: Ամեն կայացած միջոցառում իր մեջ կարևոր հղում է պարունակում: Ավետյանին նվիրված միջոցառման ժամանակ, երբ ներկաներն իրենց հուշերն էին ներկայացնում, հասկացա, որ կարող ենք ունենալ մի գիրք, որտեղ ներկայացված կլինեն Էդմոն Ավետյանին, իր շրջապատին, իր ժամանակին նվիրված բացառիկ հուշագրություններ: Պատմվող հուշերում «ներկա» էին Երվանդ Քոչարը, Կոստան Զարյանը, մտավորականների մի աստղաբույլի անունն էր անընդհատ շոշափվում այդ հուշերում: Ներկաները փաստեցին, որ եթե նման երեկո չկազմակերպվեր, ապա իրենք հավանաբար այլ հնարավորություն չէին ունենալու այդ հուշերը պատմելու: Հուշերի վերարթնացումը հնարավորության պարագայում կարող է դառնալ շատ հետաքրքիր հուշագրություն՝ նվիրված Էդմոն Ավետյանին»,-եզրափակում է Գոռ Մելքումյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia