Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նման մտավորականը պատիվ կբերի ցանկացած ազգի և պետության». ԱՐԱՐ երգչախմբի նախաձեռնությամբ իրականություն դարձավ փիլիսոփա Էդմոն Ավետյանի 95-ամյա հոբել յանին նվիրված հուշ-երեկոն․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լեզվաբան, փիլիսոփա, հայկական նշանագիտության հիմնադիրներից է Էդմոն Ավետյանը: Օրերս ԱՐԱՐ երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Գոռ Մելքումյանի նախաձեռնությամբ իրականություն դարձավ Ավետյանի 95-ամյա հոբելյանին նվիրված հուշերեկոն, որին ներկա էին Երվանդ Երկանյանը, Տիգրան Մանսուրյանը, Արզաս Ոսկանյանը, Հենրիկ Էդոյանը, Հակոբ Մովսեսը, Դավիթ Մոսինյանը և այլոք: Գոռ Մելքումյանն ասում է՝ իրեն հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ է անդրադառնում փիլիսոփաներին՝ վերհիշելով, որ 2021 թ.-ին երգչախումբն անդրադարձ է կատարել փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի գործունեությանը:
 
«Հովհան Ոսկեբերանը, Ներսես Շնորհալին և Ֆրիդրիխ Նիցշեն գրեթե նույնական միտքն էին արտահայտում՝ որքան ավելի ենք երաժիշտ դառնում, այնքան ավելի ենք փիլիսոփա դառնում: Սա զգում եմ ինձ վրա կիրառական մակարդակով: Որքան շատ եմ երաժշտության խորքերը գնում, այնքան ինձ զգում եմ որպես փիլիսոփա: Այն հարցերը, որոնք պետք է մեկնաբանեմ, ուրիշ ճանապարհով հնարավոր չէ մեկնաբանել, դա կարող է անել փիլիսոփայական մտածողությունը: Այդտեղից է գալիս իմ հակումը փիլիսոփայությանը և ուշադրությունը փիլիսոփաներին: Ցավոք, մեր հայ իրականության մեջ փիլիսոփաներ, ինչպես անտիկ Հունաստանում կամ Գերմանիայում, չենք ունեցել: Բազմաթիվ պատճառներ են եղել և՛ ունենալու, և՛ չունենալու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելքումյանը:
 
Նա մեջբերում է Էդմոն Ավետյանի մտքերից մեկը: «Նա ասել է՝ հավանաբար, չենք ունեցել փիլիսոփա ունենալու անհրաժեշտություն, երկրորդ՝ մեր փիլիսոփայական միտքն ավելի շատ ձևակերպվել է բանաստեղծական մտածողության միջոցով: Դրա համար ավելի շատ ունենք պոետներ, որոնք ունեն փիլիսոփայական մտածողություն, բայց շատ քիչ փիլիսոփաներ ունենք: 20-րդ դարում՝ հատկապես խորհրդային շրջանում, փիլիսոփա լինելն այդքան էլ ընդունելի չէր: Հայ իրականության մեջ ունեցել ենք երեք մեծ մտածող՝ Էդմոն Ավետյան, Լևոն Ներսիսյան և Էդվարդ Աթայան: Միջոցառման ժամանակ Հակոբ Մովսեսը, Հենրիկ Էդոյանը, Դավիթ Մոսինյանը նշեցին, որ այս երեք մտածողները պատիվ կբերեին ցանկացած ազգի իրենց ահռելի մտածողությամբ»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Երգչախմբի գեղարվեստական ղեկավարի «ծանոթությունը» Էդմոն Ավետյանի հետ եղել է դեռ տարիներ առաջ: «Պատանի էի, Հանրային հեռուստաընկերությունը հաղորդում էր ցուցադրում, որտեղ Էդմոն Ավետյանը պատմում էր իր կյանքի, փիլիսոփայության մասին: Այդ տարիքում փիլիսոփայությունից շատ բան չես հասկանա, եթե չասեմ, որ ոչինչ չես հասկանա: Նա ապրել է ոչ բարեկեցիկ կյանքով, ինքն էլ էր նշում, որ կյանքն իր համար դառն է եղել, զրկանքներ է կրել, երկու անգամ բանտարկություն, ֆինանսական սուղ պայմաններ: Տանն իր գրադարանի մոտ նստած խոսում էր, ես էլ շատ ուշադիր լսում էի: Փոքրուց եմ այն կարծիքին եղել, որ ամենախելացին փիլիսոփաներն են: Առաջին անգամ փիլիսոփա էի տեսնում, որը խոսում էր: Դա ինձ այնքան էր տպավորել, որ արդեն հասուն տարիքում գտա իր «Վերադարձի օղակ» գիրքը, կլանված կարդացի և հասկացա, որ իսկապես գործ ունենք մեծ մտածողի հետ: Քանի որ այս տարի լրանում էր նրա ծննդյան 95 ամյակը, սա լավագույն առիթն էր, որ կարող էինք իրեն անդրադառնալ»,-հավելում է նա:
 
Ի դեպ, Ավետյանը երբեք չի թաքցրել իր համոզմունքները, այլախոհության մեղադրանքով խորհրդային տարիներին զրկվել է նաև Երևանի պետական համալսարանում դասավանդելու իրավունքից և միայն տարիներ անց է վերականգնվել նրա՝ դասախոսելու իրավունքը, դրանից որոշ ժամանակ հետո նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Մելքումյանը Ավետյանին նվիրված հուշ-երեկոն հագեցած և ազնվական է կոչում: «Որպես դասախոս, ուսուցիչ՝ մեծ ազդեցություն է ունեցել մի սերնդի վրա, որից դուրս են եկել քաղաքական գործիչներ, մտավորականներ: Մեր հանդիպմանը ոմանք ներկա էին, հատկապես իր ընկերական շրջապատը՝ Տիգրան Մանսուրյանը, Հենրիկ Էդոյանը, Հակոբ Մովսեսը: Պատմությունների և հուշերի շրջապտույտում էինք, որոնք մեզ ներկայացնում էին հայ մարդուն, փիլիսոփային, մտավորականին, որը պատիվ կբերի ցանկացած ազգի և պետության»,-ասում է երգչախմբի դիրիժորը:
 
Կարևորելով նման միջոցառումների կազմակերպումը, ընդգծում ենք նաև դրանց երիտասարդների մասնակցության, սեփական արմատների և տարբեր ոլորտների երևելի ներկայացուցիչներին ճանաչելու կարևորությունը: «Մեզ թվում է, որ մեր երիտասարդությունը մասնակցում է նմանատիպ միջոցառումների, բայց կարծում եմ՝ ոչ այն մասշտաբով, որ հարիր կլիներ նման մտածող ունեցող պետությանը: ԱՐԱՐ երգչախումբը երիտասարդական է, մեր միջոցառումներին ներկա է լինում նաև մեր ընկերների ու մտերիմների շրջապատը: Անկախ այդ հանգամանքից, երգչախմբի երիտասարդ անդամներն առնչվեցին փիլիսոփա Էդմոն Ավետյանին: Մի երկիր, որն ունի այս տեսակի մտածող և իմ նշած մտավորականներին իր կողքին, կարծում եմ՝ պետք է առաջին հերթին իր հայացքն ուղղի իր մտավորականությանը: Իմ դիտարկմամբ՝ պետությունները ստեղծվում են և իրենց գոյությունը կարողանում են պահել միայն մտավորականության շնորհիվ: Շատ կցանկանայի, որ մեր երիտասարդները ճանաչեն Էդմոն Ավետյանին, կարդան նրա ստեղծագործությունները: Շատ մեծ մտածողներ Ավետյանի ստեղծագործությունները և հատկապես լեզվաբանության նշանագիտության վերաբերյալ գիրքը համարում են համաշխարհային՝ ծանրակշիռ, ֆունդամենտալ գործ: Ընդամենը երկու տասնամյակ է անցել նրա մահվանից, բայց գրեթե չենք հիշում իրեն»,-հավելում է մեր զրուցակիցը: Նրա խոսքով, Ավետյանին նվիրված հուշերեկոն իրեն համոզել է, որ նմանատիպ միջոցառումները չափազանց կարևոր են:
 
«Ցավով պետք է ասեմ, որ անձամբ երբևիցե չեմ լսել, որ Հայաստանում նշվում է որևէ փիլիսոփայի տարեդարձ կամ իրեն հիշատակում են միջոցառման միջոցով: Կարծում եմ՝ նման միջոցառումներ էլի կունենանք, քանի որ կան մտածողներ, որոնց պետք է անդրադառնանք: Էդմոն Ավետյանին անդրադարձանք, քանի որ իմ ներսում պարբերաբար արթնանում էր իմ ներկայացրած հուշը հեռուստատեսային հաղորդման մասին, այդ հուշը խթանող գործոն էր և հիմք դարձավ այս երեկոյի համար: Ամեն կայացած միջոցառում իր մեջ կարևոր հղում է պարունակում: Ավետյանին նվիրված միջոցառման ժամանակ, երբ ներկաներն իրենց հուշերն էին ներկայացնում, հասկացա, որ կարող ենք ունենալ մի գիրք, որտեղ ներկայացված կլինեն Էդմոն Ավետյանին, իր շրջապատին, իր ժամանակին նվիրված բացառիկ հուշագրություններ: Պատմվող հուշերում «ներկա» էին Երվանդ Քոչարը, Կոստան Զարյանը, մտավորականների մի աստղաբույլի անունն էր անընդհատ շոշափվում այդ հուշերում: Ներկաները փաստեցին, որ եթե նման երեկո չկազմակերպվեր, ապա իրենք հավանաբար այլ հնարավորություն չէին ունենալու այդ հուշերը պատմելու: Հուշերի վերարթնացումը հնարավորության պարագայում կարող է դառնալ շատ հետաքրքիր հուշագրություն՝ նվիրված Էդմոն Ավետյանին»,-եզրափակում է Գոռ Մելքումյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուս ու «TOYOTA», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-ի Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում Միացյալ Նահանգների մշտական գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորության մասին Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»