Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Կապույտ երկինք, խաղաղություն, բարի ծառայություն. քաղաքական գործիչների բարեմաղթանքները բանակի օրվա առթիվ

SOCIETY

Բանակի օրը բոլորիս տոնն է: Չկա մեկը, ով չհպարտանա հայկական բանակով: Չկա մեկն, ով չգիտակցի, որ մեր անկախության, մեր անվտանգության, խաղաղ կյանքի թիվ մեկ գրավականը մեր հզոր բանակն է: Նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:

«Ուստի շնորհավորենք միմյանց: Տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս, ամբողջ հայությանը: Հատկապես այս պահին, այս օրերին սահմանը պահող երիտասարդներին, հրամանատարական կազմին, և նրանց ծնողներին: Այն բոլոր մայրերին, ովքեր ծնել են հերոս զավակներ: Մեր որդիներին, մեր զավակներին մաղթում եմ հաջողություններ արիություն, խիզախություն և անկասկած առողջություն ու ընտանեկան մեծ երջանկություն»,-ասաց Խոսրով Հարությունյանը:

Սահմանային որոշ հատվածներում  մեր բանակն այսօր գտնվում է ռազմական գործողությունների մեջ, պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվում: Չնայած դժվարություններին, տղաներն ամեն օր քրտնաջան աշխատանքով փայլուն կատարում են իրենց առջև դրված խնդիրները: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:

«Այնպիսի օրեր ենք ապրում, երբ Հայոց բանակը պարբերաբար իր հաղթանակն է կերտում: Պետք է միշտ կարողանանք հիշել մեր անմահացած հերոսներին, այնպես անել, որ մեր բոլոր վիրավորներն արագ ապաքինվեն, իսկ բանակում տիրի միայն համերաշխությունը: Այդ հերոսական ոգեշնչմամբ շարունակենք հաղթանակներ ամրագրել»,-ասաց Թևան Պողոսյանը: Նրա խոսքով, մեզնից յուրաքանչյուրը  պետք է ապրի այն գիտակցությամբ,  որ այսօր բանակը ռազմական գործողություններ մեջ է: Սխալ որոշումը կարող է վնասել բանակին, կոռուպցիոն ռիսկով պայմանավորված քայլերը կարող են վնաս ել  Զինված ուժերին, սահմանին կանգնած տղաներին:

Թևան Պողոսյանը նշեց, որ գրանցված հաջողություններից  բացի, կան բանակին առնչվող մի շարք խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: Մասնավորպես, զինվորների սոցիալական վիճակին, վիրավորների ապաքինմանը վերաբերող խնդիրները, սպառազինության արդիականացման հարցերը և այլն:

«Մաղթում եմ, որ 2016 թվականին ճիշտ աշխատանքով այդ խնդիրներին իսկապես կարողանանք լուծումներ գտնել: Հպարտանանք ոչ միայն նրանով, որ բանակն իր առջև դրված խնդիրները փայլուն է կատարել, անառիկ է պահել սահմանները, այլև որ 2017 թվական մուտք գործելիս կարողացել ենք, թեկուզ որոշ խդիրներին լուծում տալ: Իհարկե, մաղթում եմ նաև կապույտ երկինք, խաղաղություն, բարի ծառայություն: Ոչ միայն սահմանի տղաները, այլև յուրաքանչյուրս մեր տեղում լինենք դուխով,  չընկճվենք»,-ավելացրեց Թևան Պողոսյանը:

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է հայկական բանակի կազմավորման 24-րդ տարեդարձը: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին: 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6