Երևան, 10.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կապույտ երկինք, խաղաղություն, բարի ծառայություն. քաղաքական գործիչների բարեմաղթանքները բանակի օրվա առթիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բանակի օրը բոլորիս տոնն է: Չկա մեկը, ով չհպարտանա հայկական բանակով: Չկա մեկն, ով չգիտակցի, որ մեր անկախության, մեր անվտանգության, խաղաղ կյանքի թիվ մեկ գրավականը մեր հզոր բանակն է: Նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:

«Ուստի շնորհավորենք միմյանց: Տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս, ամբողջ հայությանը: Հատկապես այս պահին, այս օրերին սահմանը պահող երիտասարդներին, հրամանատարական կազմին, և նրանց ծնողներին: Այն բոլոր մայրերին, ովքեր ծնել են հերոս զավակներ: Մեր որդիներին, մեր զավակներին մաղթում եմ հաջողություններ արիություն, խիզախություն և անկասկած առողջություն ու ընտանեկան մեծ երջանկություն»,-ասաց Խոսրով Հարությունյանը:

Սահմանային որոշ հատվածներում  մեր բանակն այսօր գտնվում է ռազմական գործողությունների մեջ, պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվում: Չնայած դժվարություններին, տղաներն ամեն օր քրտնաջան աշխատանքով փայլուն կատարում են իրենց առջև դրված խնդիրները: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:

«Այնպիսի օրեր ենք ապրում, երբ Հայոց բանակը պարբերաբար իր հաղթանակն է կերտում: Պետք է միշտ կարողանանք հիշել մեր անմահացած հերոսներին, այնպես անել, որ մեր բոլոր վիրավորներն արագ ապաքինվեն, իսկ բանակում տիրի միայն համերաշխությունը: Այդ հերոսական ոգեշնչմամբ շարունակենք հաղթանակներ ամրագրել»,-ասաց Թևան Պողոսյանը: Նրա խոսքով, մեզնից յուրաքանչյուրը  պետք է ապրի այն գիտակցությամբ,  որ այսօր բանակը ռազմական գործողություններ մեջ է: Սխալ որոշումը կարող է վնասել բանակին, կոռուպցիոն ռիսկով պայմանավորված քայլերը կարող են վնաս ել  Զինված ուժերին, սահմանին կանգնած տղաներին:

Թևան Պողոսյանը նշեց, որ գրանցված հաջողություններից  բացի, կան բանակին առնչվող մի շարք խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: Մասնավորպես, զինվորների սոցիալական վիճակին, վիրավորների ապաքինմանը վերաբերող խնդիրները, սպառազինության արդիականացման հարցերը և այլն:

«Մաղթում եմ, որ 2016 թվականին ճիշտ աշխատանքով այդ խնդիրներին իսկապես կարողանանք լուծումներ գտնել: Հպարտանանք ոչ միայն նրանով, որ բանակն իր առջև դրված խնդիրները փայլուն է կատարել, անառիկ է պահել սահմանները, այլև որ 2017 թվական մուտք գործելիս կարողացել ենք, թեկուզ որոշ խդիրներին լուծում տալ: Իհարկե, մաղթում եմ նաև կապույտ երկինք, խաղաղություն, բարի ծառայություն: Ոչ միայն սահմանի տղաները, այլև յուրաքանչյուրս մեր տեղում լինենք դուխով,  չընկճվենք»,-ավելացրեց Թևան Պողոսյանը:

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է հայկական բանակի կազմավորման 24-րդ տարեդարձը: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին: 

Սպերցյանը բացահայտել է, թե ում է երկրպագելու ՊՍԺ-«Արսենալ» խաղումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանԻրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերինՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԵրևանում ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացելԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինՄերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետՄադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը Գորիսում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ ԱբովյանումՀամակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրները«Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանՄենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները․ Փաշինյանը շնորհավորել է Մադյարին Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան