73-ամյա ծերուկը գողացել է 83-ամյա կնոջ դրամապանակը
SOCIETYՀուլիսի 5-ին, ժամը 17.20-ին, 83-ամյա Վարսենիկ Կ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 32 շենքին հարակից կանգառում, իր հետ նախկինում աշխատած ոմն Սենիկ, իր պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 4.000 ՌԴ ռուբլի եւ 4.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ոստիկանության ծառայողները ժամը 18.20-ին, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 73-ամյա Սենիկ Մ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է Վարսենիկ Կ.-ին պատկանող դրամապանակը` գումարով:
Սենիկ Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
4
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
5
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction



