73-ամյա ծերուկը գողացել է 83-ամյա կնոջ դրամապանակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 5-ին, ժամը 17.20-ին, 83-ամյա Վարսենիկ Կ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 32 շենքին հարակից կանգառում, իր հետ նախկինում աշխատած ոմն Սենիկ, իր պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 4.000 ՌԴ ռուբլի եւ 4.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ոստիկանության ծառայողները ժամը 18.20-ին, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 73-ամյա Սենիկ Մ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է Վարսենիկ Կ.-ին պատկանող դրամապանակը` գումարով:
Սենիկ Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



