Brent-ը էժանացել է մինչև 78,1 դոլար մեկ բարելի դիմաց
ECONOMICSՆավթի գները շարունակում են էժանանալ Չինաստանից վառելիքի պահանջարկի կրճատման մտավախությունների պատճառով։
Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,94 դոլարով (1,2%)՝ հասնելով 78,1 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Ուրբաթ օրը Brent-ն էժանացել է 0,36 դոլարով (0,5%)՝ հասնելով 79,04 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Այս պահին WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայում էլեկտրոնային առևտրի ժամանակ էժանացել են 0,92 դոլարով (1,2%)՝ մինչև 74,64 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի ընթացքում պայմանագիրն էժանացել է 0,29 դոլարով (0,4%)՝ հասնելով 75,56 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Չնայած ուրբաթ օրը գնանշումների անկմանը, վերջին շաբաթվա ընթացքում Brent-ը թանկացել էր 1,3%-ով, WTI-ն՝ 1,6%-ով։
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



