Արգելակման համակարգի խափանում, խուճապ, վնասվածքներ եւ մեկ զոհ
SOCIETYՀուլիսի 5-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով, անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա Ջուլիետա Իսկանդարյանը, իսկ վերջինիս 3-ամյա որդին` քերծվածքներով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք վնասվածքները ստացել են նույն օրը, երբ ժամը 18.10-ի սահմաններում Կրաշեն-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին «ՊԱԶ 762» մակնիշի ավտոմեքենայի արգելակման համակարգի խափանման պատճառով առաջացել է խուճապ, ինչի հետեւանքով վերջիններս դուրս են թռել ավտոմեքենայից եւ ստացել վնասվածքներ:
Ջուլիետա Իսկանդարյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



