Արգելակման համակարգի խափանում, խուճապ, վնասվածքներ եւ մեկ զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 5-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով, անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա Ջուլիետա Իսկանդարյանը, իսկ վերջինիս 3-ամյա որդին` քերծվածքներով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք վնասվածքները ստացել են նույն օրը, երբ ժամը 18.10-ի սահմաններում Կրաշեն-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին «ՊԱԶ 762» մակնիշի ավտոմեքենայի արգելակման համակարգի խափանման պատճառով առաջացել է խուճապ, ինչի հետեւանքով վերջիններս դուրս են թռել ավտոմեքենայից եւ ստացել վնասվածքներ:
Ջուլիետա Իսկանդարյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



