Խոշոր հրդեհ Չարբախում. Երեխաներին փրկել են բնակիչները
SOCIETYՓրկարար ծառայությունը հունիսի 2-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Վերին Չարբախ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 45 տանը (ներսում երեխաներ կան):
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ԱԻԱԽ-ն եւ չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.42-ին, մարվել` 19.56-ին:
Վերին Չարբախ թաղամասի Մարկվարտի փողոցի թիվ 45 տանն ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը՝ գույքով (մոտ 20 քմ), մասամբ՝ ննջասենյակը գույքով (մոտ 5 քմ), շքամուտքը (մոտ 15 քմ) եւ պատշգամբը (մոտ 3 քմ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեխաները (3 եւ 5 տարեկան) տնից դուրս են բերվել տեղի ուժերով. վնասվածքներ չունեն:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



