Խոշոր հրդեհ Չարբախում. Երեխաներին փրկել են բնակիչները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓրկարար ծառայությունը հունիսի 2-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Վերին Չարբախ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 45 տանը (ներսում երեխաներ կան):
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ԱԻԱԽ-ն եւ չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.42-ին, մարվել` 19.56-ին:
Վերին Չարբախ թաղամասի Մարկվարտի փողոցի թիվ 45 տանն ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը՝ գույքով (մոտ 20 քմ), մասամբ՝ ննջասենյակը գույքով (մոտ 5 քմ), շքամուտքը (մոտ 15 քմ) եւ պատշգամբը (մոտ 3 քմ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեխաները (3 եւ 5 տարեկան) տնից դուրս են բերվել տեղի ուժերով. վնասվածքներ չունեն:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



