Yerevan, 25.January.2026,
00
:
00
BREAKING


Այսօր լրանում ա 44-օրյա պատերազմի 4 տարին

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

44-օրյա պատերազմ (նաև՝ Հայ-ադրբեջանական պատերազմ, Արցախյան երկրորդ պատերազմ), պատերազմ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև, որը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայով և ավարտվել նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունված կապիտուլացիոն համաձայնագրով։ Պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետությանը ռազմական աջակցություն է ցուցաբերել Հայաստանը, Ադրբեջանին՝ Թուրքիան և մի շարք այլ երկրներ։

Մարտական գործողությունները ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Մարտական գործողություններն սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10։ Ի պատասխան պատերազմի՝ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ադրբեջանի որոշ շրջաններում սկզբում հայտարարվել է ռազմական դրություն և պարետային ժամ, ապա ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքվեց կապիտուլացիոն համաձայնագիր, ըստ որի Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողությանը՝ նախկին ԽՍՀՄ կազմում գտնված ԼՂԻՄ-ի տարածքից դուրս բոլոր շրջանները բացառությամբ Բերձորի միջանցքը, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի, Ասկերանի և Մարտունու շրջանի որոշ գյուղեր, իսկ պետության սահմանները պահպանում են ռուս խաղաղապահները։

Պատերազմը նշանակալի դարձավ ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի և ծանր հրետանու լայնամասշտաբ ռազմական օգտագործմամբ և ինֆորմացիոն դաշտում պաշտոնական հակամարտությամբ՝ հանդես գալով ժամանակակից պատերազմի օրինակ։ Ըստ Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ ռազմական գործողությունների ինտենսիվությամբ և տեխնիկայի օգտագործման ծավալով պատերազմը համեմատելի է 2003թ․ Իրաքյան պատերազմի հետ՝ ԱՄՆ-ի և Իրաքի միջև։

Բազմաթիվ երկրներ և միջազգային կառույցներ խստորեն դատապարտել են հակամարտությունը՝ երկու կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել կառուցողական բանակցությունները[26]։

Միջազգային վերլուծաբանները համակարծիք են, որ մարտերը սկսվել են ադրբեջանական գրոհով[27][28], և հարձակման առաջնային նպատակն է եղել գրավել Արցախի հարավային շրջանները, որոնք ավելի քիչ լեռնային են, և հետևաբար ավելի հեշտ է գրավել, քան շրջանի առավել ամրացված ներքին հատվածը[29]։

Թուրքիան բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին։ Ենթադրվում է, որ Ադրբեջանին աջակցելով Թուրքիան նպատակ ուներ ինչպես կոնֆլիկտում ամրապնդել Ադրբեջանի դիրքերը, այնպես էլ տարածաշրջանում թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը։

Նախապատմություն

Հիմնական հոդվածներ՝ Արցախյան հակամարտություն և Արցախյան պատերազմ
Հայ-ադրբեջանական հակամարտությունը շուրջ մեկդարյա պատմություն ունի։ 1988 թվականին ակտիվացավ հայ-ադրբեջանական հակամարտությունը, որի գագաթնակետը Արցախյան պատերազմն էր։ 1994 թվականին՝ հակամարտող կողմերի միջև ստորագրված հրադադարից հետո, տարբեր տարիներին տեղի են ունեցել տարբեր տեսակի և ձևի զինված ընդհարումներ։ Առանձնանում է հատկապես ապրիլյան պատերազմը։

2020 թ․ հուլիսին սկսվեցին բախումներ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև Տավուշի շրջանում, որի ավարտից հետո Ադրբեջանը սկսեց պատրաստվել լայնածավալ պատերազմի։

Պատերազմից մեկ ամիս առաջ՝ հուլիսի վերջից մինչև օգոստոսի 10-ը Նախիջևանում և Բաքվում կայացել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, որից հետո թուրք հրամանատարները, հրահանգիչները և F-35-ները մնացել են Ադրբեջանում։

Սեպտեմբերի 22-ից Ադրբեջանում առգրավել կամ հաշվառել են անձնական գույք հանդիսացող պիկապ մեքենաներ՝ պատճառաբանելով, որ այն բանակի կարիքների համար է[31]։ Ըստ Սիրիայի մարդու իրավունքներին հետևող կազմակերպության սեպտեմբերի 24-ի տարածած հաղորդագրության Թուրքիայի կառավարությունը Սիրիայի հյուսիսից Ադրբեջան է տեղափոխում Սուլթան Մուրադ և Ալ Համզա դիվիզիաների 300 վարձկանների։ Պատերազմը սկսելուց մեկ օր առաջ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ արեց լարվածության սրացման և վերջին բախումների պատճառով հեռու մնալ հայ-ադրբեջանկան սահմանին մոտ գտնվելուց։

Սեպտեմբերի 27

Հավելյալ տեղեկություն՝ Ստեփանակերտի ռմբակոծում (2020)
Ըստ Արցախի նախագահի մամուլի քարտուղարի՝ առավոտյան սկսված ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ստեփանակարտում հայտարարվել է օդային տագնապ։

Ըստ ՀՀ ՊՆ խոսնակի՝ հայկական կողմը խոցել է ադրբեջանական երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ, Ադրբեջանը ունեցել է նաև մարդկային և տեխնիկական կորուստներ, մասնավորապես 3 տանկի կորուստ[38]։ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով։

Ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան կորուստներ[40]։ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի տարածքում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է երկրում ռազմական դրության և ընդհանուր զորահավաք հայտարարելու մասին։

Ըստ տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները. Facebook, Youtube, Whatsapp, TikTok, աշխատում է միայն Twitter-ը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Արցախի դեմ լայնածավալ պատերազմում Ադրբեջանի հետ կռվում է նաև Թուրքիան, որը ներկայացված է մեծաքանակ ռազմական տեխնիկայով, օդուժով և վարձկան զինվորներով։

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia