Օլիմպիադա․ Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց գերմանացիներին
SPORTՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի վերջին տուրում (11-րդ) կանանց Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին եւ վաստակեց 17 միավոր։
Լիլիթ Մկրտչյանը (2366) սպիտակներով հաղթեց Դինարա Վագներին (2452), Մարիամ Մկրտչյանը (2328) սեւերով ոչ ոքի խաղաց Սաբրինա Էլիզաբետ Պայեցի (2455) հետ, Էլինա Դանիելյանը (2393) սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Յոզեֆին Հայնեմանին (2316), Աննա Սարգսյանը (2364) սեւերով ոչ ոքի խաղաց Մոնիկա Լար Շուլսեի (2283) հետ։ Մրցանակային տեղերի հավակնող մյուս հավաքականների հանդիպումները դեռ չեն ավարտվել։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



