Օլիմպիադա․ Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց գերմանացիներին
ՍՊՈՐՏՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի վերջին տուրում (11-րդ) կանանց Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին եւ վաստակեց 17 միավոր։
Լիլիթ Մկրտչյանը (2366) սպիտակներով հաղթեց Դինարա Վագներին (2452), Մարիամ Մկրտչյանը (2328) սեւերով ոչ ոքի խաղաց Սաբրինա Էլիզաբետ Պայեցի (2455) հետ, Էլինա Դանիելյանը (2393) սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Յոզեֆին Հայնեմանին (2316), Աննա Սարգսյանը (2364) սեւերով ոչ ոքի խաղաց Մոնիկա Լար Շուլսեի (2283) հետ։ Մրցանակային տեղերի հավակնող մյուս հավաքականների հանդիպումները դեռ չեն ավարտվել։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



