«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Պրեմիեր լիգայում հանդես եկող 4 ֆուտբոլիստի
SPORTԻսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, Ռոդրիին, Ուլիամ Սալիբային կամ Կրիստիան Ռոմերոյին, հաղորդում է The Independent-ը։
«Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հաջորդ ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ կարող է անվճար տեղափոխվել Արքայական ակումբ։
«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին կարող է հեռանալ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից ակումբի դեմ ներկայացրած 115 ֆինանսական խախտումների վերաբերյալ մեղադրանքների պատճառով։
«Արսենալի» ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբայի եւ «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Կրիստիան Ռոմերոյի տրանսֆերի հարցում Արքայական ակումբը կարող է խնդիրներ ունենալ։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



