«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Պրեմիեր լիգայում հանդես եկող 4 ֆուտբոլիստի
ՍՊՈՐՏԻսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, Ռոդրիին, Ուլիամ Սալիբային կամ Կրիստիան Ռոմերոյին, հաղորդում է The Independent-ը։
«Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հաջորդ ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ կարող է անվճար տեղափոխվել Արքայական ակումբ։
«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին կարող է հեռանալ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից ակումբի դեմ ներկայացրած 115 ֆինանսական խախտումների վերաբերյալ մեղադրանքների պատճառով։
«Արսենալի» ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբայի եւ «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Կրիստիան Ռոմերոյի տրանսֆերի հարցում Արքայական ակումբը կարող է խնդիրներ ունենալ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



