Գերմանիայում շոգի պատճառով 12 մարդ է մահացել
SOCIETY«Աննելի» հակացիկլոնի բերած անոմալ շոգերից թաքնվելու փորձի ժամանակ Գերմանիայի ջրամբարներում առնվազն 12 մարդ է խեղդվել: Եվս մի քանի մարդ համարվում է անհետ կորած. փոխանցում է Deutsche Welle-ը: Շատ մարդիկ տուժել են ջերմային հարվածներից:
Որոշ շրջաններում 40 աստիճանի շոգին փոխարինել են ամպրոպն ու փոթորիկը: Երկու մարդ կայծակի հարվածից վնասվածքներ է ստացել: Եղանակային քմահաճույքից առավել տուժել է Արևելյան Գերմանիան. որոշ բնակավայրերի փողոցներ հեղեղվել են տեղատարափ անձրևներով:
Օդերևութաբանների տվյալներով՝ ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 4-ին Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային հողում` 39.2 աստիճան:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



