Գերմանիայում շոգի պատճառով 12 մարդ է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Աննելի» հակացիկլոնի բերած անոմալ շոգերից թաքնվելու փորձի ժամանակ Գերմանիայի ջրամբարներում առնվազն 12 մարդ է խեղդվել: Եվս մի քանի մարդ համարվում է անհետ կորած. փոխանցում է Deutsche Welle-ը: Շատ մարդիկ տուժել են ջերմային հարվածներից:
Որոշ շրջաններում 40 աստիճանի շոգին փոխարինել են ամպրոպն ու փոթորիկը: Երկու մարդ կայծակի հարվածից վնասվածքներ է ստացել: Եղանակային քմահաճույքից առավել տուժել է Արևելյան Գերմանիան. որոշ բնակավայրերի փողոցներ հեղեղվել են տեղատարափ անձրևներով:
Օդերևութաբանների տվյալներով՝ ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 4-ին Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային հողում` 39.2 աստիճան:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



