Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Երբեք այսքան հուզված չէի եղել». բացվեցին Ռաֆայել Երանոսյանի ու Լուիզա Ներսիսյանի աստղերը, հայտնի դարձան տարվա լավագույնները. երեկոյի հույզերը, հետաքրքիր դրվագներն ու չդադարող անձրևը

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կամերային թատրոնում մեկնարկեց 43-րդ թատերաշրջանն ու կայացավ «ԵՐԿԱԹ» մրցանակաբաշխությունը: Հայտնի դարձան տարվա լավագույններն ու չդադարող անձրևի ներքո, հենց թատրոնի մուտքի առջև, չդադարող անձրևի ներքո բացվեցին դերասան Ռաֆայել Երանոսյանի և դերասանուհի Լուիզա Ներսիսյանի աստղերը: Tert.am Life-ը ներկայացնում է երեկոյի անակնկալները, հույզերն ու հետաքրքիր դրվագները: 

 «Ես իմ կյանքի ընթացքում երբեք այսքան հուզված չէի եղել, ինչքան այսօր ու այս պահին, չեմ կարողանում ոչ մի բան ասել, ծառայում եմ թատրոնին»,- հուզմունքը չկարողացավ թաքցնել դերասան Ռաֆայել Երանոսյանը:

«Ինչ մրցանակ էլ ստանամ, պատիվ է ինձ համար, որովհետև իմ սիրելի թատրոնն է կազմակերպում: Կամերային թատրոնում չկան լավագույն դերասաններ, Կամերային թատրոնում կան անհատներ, այստեղ բոլորն անհատ են, ամեն մեկը յուրովի: Բոլորը գույն են, դա Կամերային թատրոնի հիմնադիր Արա Երնջակյանի ձեռքբերումն է»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Ռաֆայել Երանոսյանը:

Անակնկալն անսպասելի էր նաև դերասանուհի Լուիզա Ներսիսյանի համար, ում խոսքով՝ այս տարիների ընթացքում թատրոնը դարձել է իր 2-րդ տունը:

«Ես երջանիկ եմ, որ գտել եմ իմ 2-րդ տունը, որը նաև այսօր գնահատական տվեց ինձ, շնորհակալ եմ, և ուրախ եմ, որ կյանքը ինձ բերել է Կամերային թատրոն»,- նշեց Լուիզան:

«Երկաթ» մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն դերասան և դերասանուհի ճանաչվեցին Սոնա Մաթևոսյանն ու Ներսես Մարկոսյանը, լավագույն երիտասարդ դերասանուհի մրցանակը ստացավ Էրմինա Զախարովան, իսկ երիտասարդ դերասան՝ Ավետ Զոհրաբյանը: Տարվա լավագույն ներկայացում ճանաչվեց Արա Երնջակյանի «Ծննդյան վկայական»-ը, ամենապահանջված դերասան մրցանակը ստացավ Ռաֆայել Երանոսյանը: Հատուկ մրցանակներ ստացան Հակոբ Ղազանչյանն ու Արմեն Խանդիկյանը: Կամերային թատրոնի վաստակավոր արտիստուհի մրցանակին արժանացավ Քեթրին Մանասյանը, լավագույն երիտասարդ ռեժիսոր՝ Դավիթ Աբրահամյանը և այլն: 

«Մրցանակաբաշխությունն արդեն ավանդույթ է դարձել, ամեն տարի կազմակերպում ենք, համեստ, բայց շատ անկեղծ շնորհակալություն ասելու միջոց է մեր կողմից այն մարդկանց, ովքեր աշխատում են թատրոնում, օգնում են մեզ: Մենք ոչ ոքի հետ չենք համեմատվում, չենք մրցում, պարզապես նշում ենք այն մարդկանց, ովքեր մեր կողքին են ու ներկայացումները դարձնում են արվեստի գլուխգործոցներ»,- նշեց թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանը:

Ամփոփելով տարին՝ Լուսինեն նշեց, որ տարվա գլխավոր ձեռքբերումը «Ծննդյան վկայական» ներկայացումն էր, որը մեր ինքնության, հային հուզող խնդիրների ու դրանց լուծման մասին է:

«Որոշ ժամանակ առաջ Արա Երնջակյանն ինձ ուրախացրեց, ասելով, որ նոր գործ է սկսել գրել: Ցավոք, դեռ չի բացահայտել ոչ մի դետալ, բայց, երբ ինքը որոշում է նոր գործ գրել, նշանակում է՝ մեզ մի շատ յուրահատուկ բան է սպասվում»,- անկեղծացավ Լուսինե Երնջակյանը:

Թատրոնի հիմնադիր Արա Երնջակյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ առաջիկայում առնվազն 2 նոր ներկայացում կլինի հանդիսատեսի համար:

«Փակագծերը չեմ բացում, որ աչքով չտան, բայց անակնկալներ անպայման կլինեն»,- նշեց Արա Երնջակյանն ու հավելեց, իմ կյանքն է անցել այստեղ, այս թատրոնում, Կամերային թատրոնը՝ դա իմ կյանքն է»:

The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest