Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երբեք այսքան հուզված չէի եղել». բացվեցին Ռաֆայել Երանոսյանի ու Լուիզա Ներսիսյանի աստղերը, հայտնի դարձան տարվա լավագույնները. երեկոյի հույզերը, հետաքրքիր դրվագներն ու չդադարող անձրևը

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կամերային թատրոնում մեկնարկեց 43-րդ թատերաշրջանն ու կայացավ «ԵՐԿԱԹ» մրցանակաբաշխությունը: Հայտնի դարձան տարվա լավագույններն ու չդադարող անձրևի ներքո, հենց թատրոնի մուտքի առջև, չդադարող անձրևի ներքո բացվեցին դերասան Ռաֆայել Երանոսյանի և դերասանուհի Լուիզա Ներսիսյանի աստղերը: Tert.am Life-ը ներկայացնում է երեկոյի անակնկալները, հույզերն ու հետաքրքիր դրվագները: 

 «Ես իմ կյանքի ընթացքում երբեք այսքան հուզված չէի եղել, ինչքան այսօր ու այս պահին, չեմ կարողանում ոչ մի բան ասել, ծառայում եմ թատրոնին»,- հուզմունքը չկարողացավ թաքցնել դերասան Ռաֆայել Երանոսյանը:

«Ինչ մրցանակ էլ ստանամ, պատիվ է ինձ համար, որովհետև իմ սիրելի թատրոնն է կազմակերպում: Կամերային թատրոնում չկան լավագույն դերասաններ, Կամերային թատրոնում կան անհատներ, այստեղ բոլորն անհատ են, ամեն մեկը յուրովի: Բոլորը գույն են, դա Կամերային թատրոնի հիմնադիր Արա Երնջակյանի ձեռքբերումն է»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Ռաֆայել Երանոսյանը:

Անակնկալն անսպասելի էր նաև դերասանուհի Լուիզա Ներսիսյանի համար, ում խոսքով՝ այս տարիների ընթացքում թատրոնը դարձել է իր 2-րդ տունը:

«Ես երջանիկ եմ, որ գտել եմ իմ 2-րդ տունը, որը նաև այսօր գնահատական տվեց ինձ, շնորհակալ եմ, և ուրախ եմ, որ կյանքը ինձ բերել է Կամերային թատրոն»,- նշեց Լուիզան:

«Երկաթ» մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն դերասան և դերասանուհի ճանաչվեցին Սոնա Մաթևոսյանն ու Ներսես Մարկոսյանը, լավագույն երիտասարդ դերասանուհի մրցանակը ստացավ Էրմինա Զախարովան, իսկ երիտասարդ դերասան՝ Ավետ Զոհրաբյանը: Տարվա լավագույն ներկայացում ճանաչվեց Արա Երնջակյանի «Ծննդյան վկայական»-ը, ամենապահանջված դերասան մրցանակը ստացավ Ռաֆայել Երանոսյանը: Հատուկ մրցանակներ ստացան Հակոբ Ղազանչյանն ու Արմեն Խանդիկյանը: Կամերային թատրոնի վաստակավոր արտիստուհի մրցանակին արժանացավ Քեթրին Մանասյանը, լավագույն երիտասարդ ռեժիսոր՝ Դավիթ Աբրահամյանը և այլն: 

«Մրցանակաբաշխությունն արդեն ավանդույթ է դարձել, ամեն տարի կազմակերպում ենք, համեստ, բայց շատ անկեղծ շնորհակալություն ասելու միջոց է մեր կողմից այն մարդկանց, ովքեր աշխատում են թատրոնում, օգնում են մեզ: Մենք ոչ ոքի հետ չենք համեմատվում, չենք մրցում, պարզապես նշում ենք այն մարդկանց, ովքեր մեր կողքին են ու ներկայացումները դարձնում են արվեստի գլուխգործոցներ»,- նշեց թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանը:

Ամփոփելով տարին՝ Լուսինեն նշեց, որ տարվա գլխավոր ձեռքբերումը «Ծննդյան վկայական» ներկայացումն էր, որը մեր ինքնության, հային հուզող խնդիրների ու դրանց լուծման մասին է:

«Որոշ ժամանակ առաջ Արա Երնջակյանն ինձ ուրախացրեց, ասելով, որ նոր գործ է սկսել գրել: Ցավոք, դեռ չի բացահայտել ոչ մի դետալ, բայց, երբ ինքը որոշում է նոր գործ գրել, նշանակում է՝ մեզ մի շատ յուրահատուկ բան է սպասվում»,- անկեղծացավ Լուսինե Երնջակյանը:

Թատրոնի հիմնադիր Արա Երնջակյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ առաջիկայում առնվազն 2 նոր ներկայացում կլինի հանդիսատեսի համար:

«Փակագծերը չեմ բացում, որ աչքով չտան, բայց անակնկալներ անպայման կլինեն»,- նշեց Արա Երնջակյանն ու հավելեց, իմ կյանքն է անցել այստեղ, այս թատրոնում, Կամերային թատրոնը՝ դա իմ կյանքն է»:

Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով