Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Եթե թատրոնն ինձ տար ֆինանսական հնարավորություններ, ես միայն ու միայն թատրոնով կզբաղվեի. Գրիշա Աղախանյան

LIFE

Life.panorama.am-ը գրում է.


Life.panorama.am-ին դերասան, հաղորդավար եւ երգիչ Գրիշա Աղախանյանը պատմել է, որ 2016-ը իր համար բուռն աշխատանքային տարի կլինի, քանի որ ծրագրերն արդեն իսկ պլանավորված են:

«Ծրագրերում կան եւ մեծ ներկայացում, եւ «Stand up» ժանրի ներկայացում, եւ գեղարվեստական ֆիլմ: Դեռ մանրամասներ հայտնել չեմ կարող, քանի որ սրանք դեռ խմորման փուլում են, բայց ներքին վստահություն ունեմ, որ կիրականանան: «Stand up»-ը նախատեսված է Կարեն Սահակյանի՝ Չարենցի հետ համատեղ, իսկ ներկայացման եւ ֆիլմի մասին առավել մանրամասնել չեմ կարող»,- նշեց նա:

Հաղորդավարի համար առաջիկա ծրագրերում է «Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա» նախագծի վերսկսկումը. «Գարնանը տաղանդավոր հեղինակների եւ կատարողների նախագիծը՝ «Պրեմիերան», կրկին հեռուստաէկրաններին կլինի, որի հաղորդավարությամբ ես եմ զբաղվում: Ես ինքս շատ եմ սիրում այս նախագիծը»,-նշեց նա:

Անդրադառնալով «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմին, որտեղ Գրիշա Աղախանյանը մարմնավորում էր Գարիկի կերպարը եւ հարցին, թե ի՞նչ արձագանքներ են իրեն հասել, Գրիշան պատասխանեց. «Արձագանքները շատ լավն էին, բայց ես գիտակցում եմ, որ մարդիկ չէին սպասում ինձ այս դերում, նրանց համար խորթ էր, որ Գրիշա Աղախանյանին կտեսնեին լուրջ դերում: Շատ ուրախ եմ, որ, ինձ առաջին անգամ նման կերպարում տեսնելով, մարդիկ ընդունեցին ու լավ կարծիք կազմեցին: Թեպետ շատ քչերը գիտեն, երբ դերասանի ուղին ընտրեցի, թատրոնում լուրջ դերեր շատ եմ խաղացել»:

Թե որպես դերասան, ո՞ր ժանրին է նախապատվություն տալիս, հարցին ի պատասխան, Գրիշա Աղախանյանը նշեց. «Այս հարցի մասին շատ եմ մտածել ու ինձ դժվար է պատասխան գտնելը: Երիտասարդ տարիքում գուցե հումորային կերպարներն ավելի հետաքրքիր են, իսկ հիմա՝ հասուն տարիքում, արդեն լուրջ դերերով եմ շատ հրապուրվում: Ամեն դեպքում, գտնում եմ, որ դերասանը պետք է բազմաժանր լինի: Մի բան էլ կա, մարդիկ ու ռեժիսորները արդեն սովոր են ինձ տեսնել հումորային կերպարում, այնպես որ, երեւի թե առաջիկայում եւս ավելի շատ այդ ժանրում կներկայանամ»:

Հայսկական ֆիլմարտադրության մեջ կատակերգական ժանրի ֆիլմերի հոսքը դերասանը կապում է դրա անհրաժեշտության հետ. «Մեր իրականության մեջ առանց այն էլ տխրելու դեպքերն ավելի շատ են եւ ճիշտ է, որ գոնե ֆիլմերը լինեն թեթեւ, հումորային, մարդկանց ուրախ պահեր պատճառելու համար: Կարծում եմ՝ մարդիկ էլ ավելի շատ նման ֆիլմերի կարիք են զգում, մարդիկ ուզում են ծիծաղել, այլ ոչ թե ավելորդ անգամ ծանր ապրումներ ունենալ: Ինձ համար կոնկրետ պետք է հավասարություն պահպանել, հումորային ֆիլմերը պետք են, բայց դրամատիկ ֆիլմերն էլ են անհրաժեշտ, որոնք դիտելուց հետո մարդիկ մի փոքր խորհելու տեղ կունենան»,- հավելեց նա:

Այս մասին խոսելիս՝ Գրիշան առանձնացրեց «Սկոտչ եւ վիսկի» ֆիլմը. «Ինձ համար շատ հաճելի էր աշխատել Արշո Հարությունյանի հետ, նրա հետ ամբողջովին հասկացանք «Սկոտչ եւ վիսկի»-ում իմ կերպարի տեսակը՝ իր միմիկաներով, տեսակով եւ բնավորությամբ, ու փորձեցինք մաքսիմալ ճիշտ ներկայացնել: Այստեղ նկարահանվելով՝ ես իսկապես մեծ հաճույք ստացա»,- նկատեց նա:

Շուտով Գրիշա Աղախանյանը կներկայանա ներկայացմամբ, մեզ հետ զրույցում դերասանը շեշտեց. «Ես միշտ ասել եմ՝ եթե թատրոնն ինձ տար ֆինասական հնարավորություններ, ես միայն ու միայն թատրոնով կզբաղվեի, բայց, ցավոք, այդպես չէ ու չի էլ կարող լինել, ուստի կփորձեմ լինել եւ թատրոնում, եւ կինոյում»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders