Yerevan, 31.August.2026,
00
:
00
BREAKING


Ամենանորաձև մասնագիտություններն ու հայ մասնագետները

LIFE

Wnews.am-ը գրում է.

Ընդհանրապես, մասնագիտությունը պետք է լինի սիրելի, ոչ թե նորաձև, դա օգնում է ամեն առավոտ հաճույքով գնալ աշխատանքի, խուսափել մի շարք սթրեսներից և հեշտությամբ հաղթահարել աշխատանքի հետ կապված դժվարությունները: Բայց գոյություն ունեն, այսպես կոչված, նորաձև մասնագիտություններ, որոնք գրավում են շատ երիտասարդներին իրենց նորությամբ, թարմությամբ, առաջընթացի հնարավորություններով: Հստակ բնորոշել, թե ինչ չափորոշիչներով են որոշվում նորաձև մասնագիտությունները, հնարավոր չէ, բայց փաստ է, որ  եթե  7-8 տարի առաջ նորաձև էին  տնտեսագետի և իրավաբանի մասնագիտությունները, ապա հիմա, երբ համացանցը առավել մեծ դեր ունի մեր կյանքում, պատկերն այլ է: Շատ երիտասարդներ նախըտրում են բոլորովին նոր, կրեատիվ մասնագիտություններ:Wnews.am-ն առանձնացրել է երիտասարդների շրջանում ամենապահանջված և նորաձև  մասնագիտությունները և հայ մասնագետներից պարզել, թե արդյոք այդ մասնագիտությունները եկամտաբեր են մեր երկրում:

Լուսանկարիչ. «Հիմա ով տեսախցիկ ունի, լուսանկարիչ է» արտահայտությունը հաճախ ենք լսում, սա խոսում է երիտասարդների շրջանում այս մասնագիտության հանդեպ հետաքրքրության մասին: Լավ լուսանկարիչը նաև լավ վարձատրվում է, այս ոլորտը շատ հնարավորություններ է տալիս՝ անհատական ֆոտոշարքեր, համագործակցություններ ամսագրերի, կայքերի կամ  հայտնի մարդկանց հետ, լուսանկարներ՝ տարբեր  կորպորատիվների ժամանակ:

Wnews.am-ի հետ զրույցում երիտասարդ լուսանկարիչՎարդան Պետրսյանը նշեց.«Սկզբում որոշեցի լուսանկարել սովորել գումար վաստակելու համար, զուտ որպես աշխատանք էի վերաբերում, բայց հետո իսկապես տարվեցի լուսանկարչությամբ, գումար վաստակելը երկրոդ պլան մղվեց ու հիմա ապրում եմ լուսանկարչությամբ»: 

PR մասնագետ. Եթե մի քանի տարի առաջ թերահավատորեն էինք վերաբերում այս մասանգիտությանը, ապա հիմա այն ամենապահանջվածներից է: Երիտասարդների շրջանում հատկապես նորաձև է  Web PR-ը: Wnews.am-ի հետ զրույցում Անի Ղազարյանը նշեց. «Թեպետ մասնագիտությամբ  լրագրող եմ, բայց երկար ժամանակ է զբաղվում եմ Web PR-ով. այս բնագավառն ինձ ավելի հաճելի է և ավելի լավ եմ վարձատրում, իսկ լրագրողի մասնագիտությունը միայն ու միայն օգնում է գրագետ անել գործս»:

Ոճաբան. Ոճաբանների օգնությանը հիմա շատերն են դիմում. պատահական չէ, որ շատացել են անհատական ոճաբանները, շոփերները՝ մարդիկ, ովքեր օգնում են ճիշտ գնումներ կատարել, հագուստի դիզայներները և այլն: Ոճաբանների հետ են համագործակցում գրեթե բոլոր հայտնիները, ամսագրերը, լուսնկարիչները:Wnews.am-ի հետ զրույցում  ոճաբան Արմինե Այանյանը նշեց. «Ոճաբանի մասնագիտությունն ընտրեցի, որովհետև հաճույքով միայն դրանով կարող էի զբաղվել, որովհետև ինձ միայն նորաձևության մեջ եմ տեսնում, դա ինձ հոգեհարազատ է: Ինչ վերաբերում է ֆինանսներին, ապա ճիշտ մարքեթինգի և  PR-ի դեպքում, այո ֆինանսական առումով ևս լավ մասնագիտություն է»:

 Բլոգեր. Բլոգերի «մասնագիտություն» ձեզ ոչ ոք չի սովորեցնի, դա ձեր անհատականությունն է , ձեր մտքերն ու կենսակերպը: Աշխարհում լավագույն բլոգերները վաստակում են միլիոնավոր դոլարներ: Աղջիկների շրջանում հատկապես նորաձև  է fashion բլոգերի մասնագիտությունը :

Wnews.am-ի հետ զրույցում  Հայաստանի լավագույն  բլոգերերներից մեկը՝ Կոնստանտին Տեր Նակալյանը , նշեց. «Նախ, ասեմ, որ բլոգեր ասվածը մասնագիտություն չի, դա հոբբի է։ Այսպես ասած՝ թվային օրագիր ես վարում, իսկ օրագիր վարելը դժվար է մասնագիտություն անվանելը։ Կրթությամբ՝ հոգեբան եմ, բուն գործունեությամբ՝ խմբագիր, հրապարակախոս, PR-ի (լեզուս էլ չի ֆռում) մասնագետ:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա կարող եմ ասել Տիգրան Սարգսյանի խոսքերով․ «Հնարավոր է, բայց ոչ»։ Հայաստանը չափազանց փոքր լսարան ունի, որպեսզի մարդիկ կարողանան լուրջ մոնետիզացիա ունենալ զուտ բլոգեր լինելով, ինչպես դա ասենք նույն Ռուսաստանում է, որտեղ մարդիկ կարողանում են պահպանելով իրենց ինքնուրույնությունն ու ձեռագիրը, զերծ մնալով այլոց միջամտությունից ու շարունակելով անել այն, ինչ ի սկզբանե են արել, գումար վաստակել՝ բլոգում գովազդ տեղադրելով։

Հայաստանում ցավոք, դա չկա։ Հայաստանում բլոգերությունը կարող է դառնալ ինստրումենտ՝ որոշակի մասսայականություն ձեռք բերելու ու հետո այն այլ կերպ մոնետիզացնելու հարցում, բայց բլոգոսֆերան մեզ մոտ, կարելի է ասել, գրեթե մահացել է ու բոլորը տեղափոխվել են ֆեյսբուք»։ 

Կինո, հեռուսատատեսություն. Այս ոլորտը միշտ էլ հետաքրքրել է երիտասարդներին՝ հայտնիություն, փառք շատերն են ուզում, բայց, եթե խոսենք նոր մասնագիտությունների մասին, ապա հետաքրքիր և նորաձև է քննադատի, վերլուծաբանի  մասնագիտությունը: Որակյալ, մասնագիտորեն արված վերլուծությունը  մեր ժամանակներում արդեն անհրաժեշտություն է: Հատկապես ինտելեկտուալ, ամբիցիոց երիտասարդներին այս մասնագիտությունը կհետաքրքրի: Պատահական չէ, որ հայ  երիտասարդ  կինոքննադատ Դիանա Մարտիրոյանի հոդվածներն այդքան քննարկվում են և ուշադրության արժանանում:

Wnews.am-ի հետ զրույցում ահա թե ինչ է ասում Դիանա Մարտիրոսյանը. «Վաղ դպրոցական տարիքում չգիտեի կինոքննադատություն մասնագիտության մասին, պարզապես կինոսեր էի։ Երևի ինքնըստինքյան եկա քննադատության. միայն այդ ժանրում չեմ գրում, սակայն հենց դա ինձ որոշակի ճանաչում բերեց, քանի որ հայ ընթերցողը սովոր չէ լրագրության այս ասպեկտին, ինչպես նաև մինչ օրս դաշտում չկան ակտիվ խոհարարական կամ երաժշտական քննադատներ, ինչի պակասը, կարծում եմ, զգացվում է։ Ցավոք, եթե դիտարկենք հայկական համացանցի թոփ նյութերը, դրանք կամ քաղաքական են, կամ քրեական։ Կամ էլ այդ երկուսը մեկում ։) Մշակույթը առաջին հորիզոնականներում չէ, հետևաբար, կինոլրագրողները այդքան պահանջված չեն, ինչքան քաղաքականության մասին գրողները, կինոլրագրությունը ֆինանսապես այդքան շահավետ չէ, ինչքան սոցիալ-քաղաքական մեդիադաշտը, բայց, միանշանակ, այսօր թե հայաբնակ կինոսիրողներն են շատանում, թե տեղական կինեմատոգրաֆն է առաջընթաց ապրում։ Այսօր երիտասարդները դիտում եմ որակյալ ֆիլմեր, անգամ դասական արտհաուսային, քննարկում դրանք ֆեյսբուքում, այսպիսի սոցիալական մեդիաթրենդ ու լայն քննարկման հնարավորություն չկար մի հինգ տարի առաջ։ Կարծում եմ, մեկ տարի անց մենք կունենանք ավելի շատ կինոլրագրողներ ու քննադատներ, կինոթատրոններ և ամենաքիչը մեկ վեբ տիրույթ կինոյի մասին, որը կլինի պոպուլյար»։

 Յոգայի մասնագետ. Այստեղ կարող ենք ներառել նաև ֆիթնեսի մասնագետներին: Աշխարհում այս  մասնագետները մշտապես հայտնվում են ամենապահանջվածների շարքում, քանի որ մարդիկ սկսել են առավել շատ մտածել իրենց  առողջության, կազմվածքի նաև հոգևոր առողջության մասին, բացի այդ, իսկապես բարձրակարգ յոգայի մասնագետները լավ են վարձատրվում:

Wnews.am-ի հետ զրույցում յոգայի մասնագետ Լիլիթ Հարոյանը նշում է.« Յոգան մասնագիտություն չէ, դա գիտություն է հոգու, մարմնի և մտքի բալանսի մասին: Ընտրեցի յոգան, քանի որ այն ինձ տվեց ներդաշնակություն, երջանկություն և սեր: Հայաստանում պահանջարկ կա, բայց դա ավելի շատ արվում է, քանի որ նորաձեւ է, այլ ոչ թե խորապես յոգա ուսումնասիրելու համար: Յոգան երբեք չեմ օգտագործում փող աշխատելու համար, քանի որ դա հոգևոր բան է և չի վաճառվում, ուստի հաճախ դասերս անվճար եմ անում, ուղղակի կիսվելու համար նրանով, ինչ գիտեմ»:

Fashion & Beauty խմբագիր. Իհարկե բոլորն ուզում են գլխավոր խմբագիր լինել, բայց եթե խոսում ենք երիտասարդների մասին և, հատկապես, աղջիկների, ապա Fashion & Beauty խմբագրի աշխատանքը 18- 35 տարեկան աղջիկների երազած աշխատանքն է: Գրել այն ամենի մասին, ինչ աղջիկները սիրում են փոքր տարիքից՝ նորաձևություն, գեղեցկություն, տարվա թրենդները, գույները, կանացի խնամքի պարագաները և դրա համար գումար ստանալ , իհարկե հրաշալի է: Մյուս կողմից, իսկապես  իրենց աշխատանքին որակյալ և պրոֆեսիոնալ վերաբերող Fashion & Beauty խմբագիրները դառնում են ոլորտում հեղինակավոր և նորաձևություն թելադրող:  Այդ պատճառով էլ այս մասնագիտությունը երիտասարդների շրջանում  ամենապահանջվածներից է:  Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա Wnews.am-ի խմբագիրների օրինակով նշենք, որ ֆինանսական առումով, Fashion & Beauty խմբագիրները գրեթե նույն գումարն են ստանում, ինչ մյուս լրագրողները, իհարկե նշանակություն ունի նաև ընկերությունը, որտեղ դուք աշխատում եք

 

Makeup Artist. Երիտասարդների շրջանում ամենանորաձև մասնագիտություններից է  նաև դիմահարդարի մասնագիտությունը: Դրան նպաստել են մի շարք հայտնի դիմահարդարներ, ովքեր ապրում են ինչպես celebrity-ներ և անվանում իրենց ոչ թե պարզապես դիմահարդար, այլ՝ make-up artist: Իսկապես լավ դիմահարդարները ֆինանսական խնդիրներ չեն ունենում, երբեմն նրանց հաճախորդներն այնքան շատ են լինում, որ անհրաժեշտ է լինում նախապես գրանցվել:

Դիմահարդար Վարդիկ Նիկողոսյանը Wnews.am-ի հետ զրույցում նշեց. «Պետք է սիրես այդ գործը, որպեսզի քեզ մոտ լավ ստացվի: Ամեն ինչ կախված է քեզանից, եթե տիրապետում ես գործիդ, ապա լավ կվարձատրվես»: էթ

DJ. Որքան զարգանում է ակումբային կյանքը, այնքան ավելանում է  լավ DJ-ների պահանջը: Բոլորը պարում են նրանց երաժշտության տակ, լավագույնները՝ շրջագայում են, համերգներ տալիս: Հենց սա էլ գրավում է շատ երիտասարդների, ովքեր երազում են DJ դառնալ:

Wnews.am-ի հետ զրույցում  Donz անվամբ հայտնի Արսեն Բեկեչյանը նշեց. «Փոքր տարիքում տարված էի jazz blues երաժշտությամբ, հետո փորձեցի DJ  աշխատել և ստացվեց: Կան   DJ-ներ, ովքեր ելույթ են ունենում միայն ակումբներում, կան   DJ -ներ, ովքեր  կորպորատիվ միջոցառումներում էլ են նվագում, քանի որ միայն ակումբում  աշխատելով չնչին գումար ես ստանում, հազիվ քո կարիքներն ես հոգում, ուր մնաց  ներդնես գործիդ մեջ, զարգացնես երաժշտույթունդ: Այս իմաստով կորպորատիվները լավ են, իհարկե նշանակություն ունի, թե ինչ  DJ  է, որքան հաճախ է հրավերներ ստանում: Ես գոհ եմ  իմ աշխատանքից , ելույթ եմ ունենում թե’ ակումբներում, թե’ տարբեր միջոցառումների ժամանակ, բացի ելույթներս, նաև վաճառում եմ  իմ սեփական երաժշտությունը: Այս տարբերակով կարելի է նորմալ ապրել Երևանում»:

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds