Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամենանորաձև մասնագիտություններն ու հայ մասնագետները

ԼԱՅՖ

Wnews.am-ը գրում է.

Ընդհանրապես, մասնագիտությունը պետք է լինի սիրելի, ոչ թե նորաձև, դա օգնում է ամեն առավոտ հաճույքով գնալ աշխատանքի, խուսափել մի շարք սթրեսներից և հեշտությամբ հաղթահարել աշխատանքի հետ կապված դժվարությունները: Բայց գոյություն ունեն, այսպես կոչված, նորաձև մասնագիտություններ, որոնք գրավում են շատ երիտասարդներին իրենց նորությամբ, թարմությամբ, առաջընթացի հնարավորություններով: Հստակ բնորոշել, թե ինչ չափորոշիչներով են որոշվում նորաձև մասնագիտությունները, հնարավոր չէ, բայց փաստ է, որ  եթե  7-8 տարի առաջ նորաձև էին  տնտեսագետի և իրավաբանի մասնագիտությունները, ապա հիմա, երբ համացանցը առավել մեծ դեր ունի մեր կյանքում, պատկերն այլ է: Շատ երիտասարդներ նախըտրում են բոլորովին նոր, կրեատիվ մասնագիտություններ:Wnews.am-ն առանձնացրել է երիտասարդների շրջանում ամենապահանջված և նորաձև  մասնագիտությունները և հայ մասնագետներից պարզել, թե արդյոք այդ մասնագիտությունները եկամտաբեր են մեր երկրում:

Լուսանկարիչ. «Հիմա ով տեսախցիկ ունի, լուսանկարիչ է» արտահայտությունը հաճախ ենք լսում, սա խոսում է երիտասարդների շրջանում այս մասնագիտության հանդեպ հետաքրքրության մասին: Լավ լուսանկարիչը նաև լավ վարձատրվում է, այս ոլորտը շատ հնարավորություններ է տալիս՝ անհատական ֆոտոշարքեր, համագործակցություններ ամսագրերի, կայքերի կամ  հայտնի մարդկանց հետ, լուսանկարներ՝ տարբեր  կորպորատիվների ժամանակ:

Wnews.am-ի հետ զրույցում երիտասարդ լուսանկարիչՎարդան Պետրսյանը նշեց.«Սկզբում որոշեցի լուսանկարել սովորել գումար վաստակելու համար, զուտ որպես աշխատանք էի վերաբերում, բայց հետո իսկապես տարվեցի լուսանկարչությամբ, գումար վաստակելը երկրոդ պլան մղվեց ու հիմա ապրում եմ լուսանկարչությամբ»: 

PR մասնագետ. Եթե մի քանի տարի առաջ թերահավատորեն էինք վերաբերում այս մասանգիտությանը, ապա հիմա այն ամենապահանջվածներից է: Երիտասարդների շրջանում հատկապես նորաձև է  Web PR-ը: Wnews.am-ի հետ զրույցում Անի Ղազարյանը նշեց. «Թեպետ մասնագիտությամբ  լրագրող եմ, բայց երկար ժամանակ է զբաղվում եմ Web PR-ով. այս բնագավառն ինձ ավելի հաճելի է և ավելի լավ եմ վարձատրում, իսկ լրագրողի մասնագիտությունը միայն ու միայն օգնում է գրագետ անել գործս»:

Ոճաբան. Ոճաբանների օգնությանը հիմա շատերն են դիմում. պատահական չէ, որ շատացել են անհատական ոճաբանները, շոփերները՝ մարդիկ, ովքեր օգնում են ճիշտ գնումներ կատարել, հագուստի դիզայներները և այլն: Ոճաբանների հետ են համագործակցում գրեթե բոլոր հայտնիները, ամսագրերը, լուսնկարիչները:Wnews.am-ի հետ զրույցում  ոճաբան Արմինե Այանյանը նշեց. «Ոճաբանի մասնագիտությունն ընտրեցի, որովհետև հաճույքով միայն դրանով կարող էի զբաղվել, որովհետև ինձ միայն նորաձևության մեջ եմ տեսնում, դա ինձ հոգեհարազատ է: Ինչ վերաբերում է ֆինանսներին, ապա ճիշտ մարքեթինգի և  PR-ի դեպքում, այո ֆինանսական առումով ևս լավ մասնագիտություն է»:

 Բլոգեր. Բլոգերի «մասնագիտություն» ձեզ ոչ ոք չի սովորեցնի, դա ձեր անհատականությունն է , ձեր մտքերն ու կենսակերպը: Աշխարհում լավագույն բլոգերները վաստակում են միլիոնավոր դոլարներ: Աղջիկների շրջանում հատկապես նորաձև  է fashion բլոգերի մասնագիտությունը :

Wnews.am-ի հետ զրույցում  Հայաստանի լավագույն  բլոգերերներից մեկը՝ Կոնստանտին Տեր Նակալյանը , նշեց. «Նախ, ասեմ, որ բլոգեր ասվածը մասնագիտություն չի, դա հոբբի է։ Այսպես ասած՝ թվային օրագիր ես վարում, իսկ օրագիր վարելը դժվար է մասնագիտություն անվանելը։ Կրթությամբ՝ հոգեբան եմ, բուն գործունեությամբ՝ խմբագիր, հրապարակախոս, PR-ի (լեզուս էլ չի ֆռում) մասնագետ:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա կարող եմ ասել Տիգրան Սարգսյանի խոսքերով․ «Հնարավոր է, բայց ոչ»։ Հայաստանը չափազանց փոքր լսարան ունի, որպեսզի մարդիկ կարողանան լուրջ մոնետիզացիա ունենալ զուտ բլոգեր լինելով, ինչպես դա ասենք նույն Ռուսաստանում է, որտեղ մարդիկ կարողանում են պահպանելով իրենց ինքնուրույնությունն ու ձեռագիրը, զերծ մնալով այլոց միջամտությունից ու շարունակելով անել այն, ինչ ի սկզբանե են արել, գումար վաստակել՝ բլոգում գովազդ տեղադրելով։

Հայաստանում ցավոք, դա չկա։ Հայաստանում բլոգերությունը կարող է դառնալ ինստրումենտ՝ որոշակի մասսայականություն ձեռք բերելու ու հետո այն այլ կերպ մոնետիզացնելու հարցում, բայց բլոգոսֆերան մեզ մոտ, կարելի է ասել, գրեթե մահացել է ու բոլորը տեղափոխվել են ֆեյսբուք»։ 

Կինո, հեռուսատատեսություն. Այս ոլորտը միշտ էլ հետաքրքրել է երիտասարդներին՝ հայտնիություն, փառք շատերն են ուզում, բայց, եթե խոսենք նոր մասնագիտությունների մասին, ապա հետաքրքիր և նորաձև է քննադատի, վերլուծաբանի  մասնագիտությունը: Որակյալ, մասնագիտորեն արված վերլուծությունը  մեր ժամանակներում արդեն անհրաժեշտություն է: Հատկապես ինտելեկտուալ, ամբիցիոց երիտասարդներին այս մասնագիտությունը կհետաքրքրի: Պատահական չէ, որ հայ  երիտասարդ  կինոքննադատ Դիանա Մարտիրոյանի հոդվածներն այդքան քննարկվում են և ուշադրության արժանանում:

Wnews.am-ի հետ զրույցում ահա թե ինչ է ասում Դիանա Մարտիրոսյանը. «Վաղ դպրոցական տարիքում չգիտեի կինոքննադատություն մասնագիտության մասին, պարզապես կինոսեր էի։ Երևի ինքնըստինքյան եկա քննադատության. միայն այդ ժանրում չեմ գրում, սակայն հենց դա ինձ որոշակի ճանաչում բերեց, քանի որ հայ ընթերցողը սովոր չէ լրագրության այս ասպեկտին, ինչպես նաև մինչ օրս դաշտում չկան ակտիվ խոհարարական կամ երաժշտական քննադատներ, ինչի պակասը, կարծում եմ, զգացվում է։ Ցավոք, եթե դիտարկենք հայկական համացանցի թոփ նյութերը, դրանք կամ քաղաքական են, կամ քրեական։ Կամ էլ այդ երկուսը մեկում ։) Մշակույթը առաջին հորիզոնականներում չէ, հետևաբար, կինոլրագրողները այդքան պահանջված չեն, ինչքան քաղաքականության մասին գրողները, կինոլրագրությունը ֆինանսապես այդքան շահավետ չէ, ինչքան սոցիալ-քաղաքական մեդիադաշտը, բայց, միանշանակ, այսօր թե հայաբնակ կինոսիրողներն են շատանում, թե տեղական կինեմատոգրաֆն է առաջընթաց ապրում։ Այսօր երիտասարդները դիտում եմ որակյալ ֆիլմեր, անգամ դասական արտհաուսային, քննարկում դրանք ֆեյսբուքում, այսպիսի սոցիալական մեդիաթրենդ ու լայն քննարկման հնարավորություն չկար մի հինգ տարի առաջ։ Կարծում եմ, մեկ տարի անց մենք կունենանք ավելի շատ կինոլրագրողներ ու քննադատներ, կինոթատրոններ և ամենաքիչը մեկ վեբ տիրույթ կինոյի մասին, որը կլինի պոպուլյար»։

 Յոգայի մասնագետ. Այստեղ կարող ենք ներառել նաև ֆիթնեսի մասնագետներին: Աշխարհում այս  մասնագետները մշտապես հայտնվում են ամենապահանջվածների շարքում, քանի որ մարդիկ սկսել են առավել շատ մտածել իրենց  առողջության, կազմվածքի նաև հոգևոր առողջության մասին, բացի այդ, իսկապես բարձրակարգ յոգայի մասնագետները լավ են վարձատրվում:

Wnews.am-ի հետ զրույցում յոգայի մասնագետ Լիլիթ Հարոյանը նշում է.« Յոգան մասնագիտություն չէ, դա գիտություն է հոգու, մարմնի և մտքի բալանսի մասին: Ընտրեցի յոգան, քանի որ այն ինձ տվեց ներդաշնակություն, երջանկություն և սեր: Հայաստանում պահանջարկ կա, բայց դա ավելի շատ արվում է, քանի որ նորաձեւ է, այլ ոչ թե խորապես յոգա ուսումնասիրելու համար: Յոգան երբեք չեմ օգտագործում փող աշխատելու համար, քանի որ դա հոգևոր բան է և չի վաճառվում, ուստի հաճախ դասերս անվճար եմ անում, ուղղակի կիսվելու համար նրանով, ինչ գիտեմ»:

Fashion & Beauty խմբագիր. Իհարկե բոլորն ուզում են գլխավոր խմբագիր լինել, բայց եթե խոսում ենք երիտասարդների մասին և, հատկապես, աղջիկների, ապա Fashion & Beauty խմբագրի աշխատանքը 18- 35 տարեկան աղջիկների երազած աշխատանքն է: Գրել այն ամենի մասին, ինչ աղջիկները սիրում են փոքր տարիքից՝ նորաձևություն, գեղեցկություն, տարվա թրենդները, գույները, կանացի խնամքի պարագաները և դրա համար գումար ստանալ , իհարկե հրաշալի է: Մյուս կողմից, իսկապես  իրենց աշխատանքին որակյալ և պրոֆեսիոնալ վերաբերող Fashion & Beauty խմբագիրները դառնում են ոլորտում հեղինակավոր և նորաձևություն թելադրող:  Այդ պատճառով էլ այս մասնագիտությունը երիտասարդների շրջանում  ամենապահանջվածներից է:  Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա Wnews.am-ի խմբագիրների օրինակով նշենք, որ ֆինանսական առումով, Fashion & Beauty խմբագիրները գրեթե նույն գումարն են ստանում, ինչ մյուս լրագրողները, իհարկե նշանակություն ունի նաև ընկերությունը, որտեղ դուք աշխատում եք

 

Make–up Artist. Երիտասարդների շրջանում ամենանորաձև մասնագիտություններից է  նաև դիմահարդարի մասնագիտությունը: Դրան նպաստել են մի շարք հայտնի դիմահարդարներ, ովքեր ապրում են ինչպես celebrity-ներ և անվանում իրենց ոչ թե պարզապես դիմահարդար, այլ՝ make-up artist: Իսկապես լավ դիմահարդարները ֆինանսական խնդիրներ չեն ունենում, երբեմն նրանց հաճախորդներն այնքան շատ են լինում, որ անհրաժեշտ է լինում նախապես գրանցվել:

Դիմահարդար Վարդիկ Նիկողոսյանը Wnews.am-ի հետ զրույցում նշեց. «Պետք է սիրես այդ գործը, որպեսզի քեզ մոտ լավ ստացվի: Ամեն ինչ կախված է քեզանից, եթե տիրապետում ես գործիդ, ապա լավ կվարձատրվես»: էթ

DJ. Որքան զարգանում է ակումբային կյանքը, այնքան ավելանում է  լավ DJ-ների պահանջը: Բոլորը պարում են նրանց երաժշտության տակ, լավագույնները՝ շրջագայում են, համերգներ տալիս: Հենց սա էլ գրավում է շատ երիտասարդների, ովքեր երազում են DJ դառնալ:

Wnews.am-ի հետ զրույցում  Donz անվամբ հայտնի Արսեն Բեկեչյանը նշեց. «Փոքր տարիքում տարված էի jazz blues երաժշտությամբ, հետո փորձեցի DJ  աշխատել և ստացվեց: Կան   DJ-ներ, ովքեր ելույթ են ունենում միայն ակումբներում, կան   DJ -ներ, ովքեր  կորպորատիվ միջոցառումներում էլ են նվագում, քանի որ միայն ակումբում  աշխատելով չնչին գումար ես ստանում, հազիվ քո կարիքներն ես հոգում, ուր մնաց  ներդնես գործիդ մեջ, զարգացնես երաժշտույթունդ: Այս իմաստով կորպորատիվները լավ են, իհարկե նշանակություն ունի, թե ինչ  DJ  է, որքան հաճախ է հրավերներ ստանում: Ես գոհ եմ  իմ աշխատանքից , ելույթ եմ ունենում թե’ ակումբներում, թե’ տարբեր միջոցառումների ժամանակ, բացի ելույթներս, նաև վաճառում եմ  իմ սեփական երաժշտությունը: Այս տարբերակով կարելի է նորմալ ապրել Երևանում»:

Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան