Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


Ռուս զբոսաշրջիկները սկսել են կարճատև հանգստի համար Հայաստան այցելել

LIFE

 Tert.am-ը գրում է.

Գարնան և նաև ամռան ամիսներին մայրաքաղաքի ու մարզերի տեսարժան վայրերում ու սրճարաններում կարելի է հանդիպել ռուսաստանցի զբոսաշրջիկների հոծ խմբերի, որոնք, պարզվում է, Հայաստանն իրենց ճամփորդական քարտեզներում ներառել են ոչ միայն երկարաժամկետ հանգստի, այլև՝ ուրբաթ-շաբաթ-կիրակի օրերի համար:

«100 հազարանոց տուրեր, են գալիս են` «մայովկայի», ուրբաթ-շաբաթ-կիրակի օրերին մնում են, գնում»,- Tert.am-ին ասաց Երևանի կենտրոնում գտնվող սրճարանի մատուցողը:

Քաղաքացիական ավիացիայի գործակալության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը տեղեկացրեց, որ հունվարից ապրիլ Հայաստանի «Արմենիա» և «Շիրակ» օդակայանները սպասարկել են 501 հազար 822 ուղևոր, ինչը շուրջ 2000-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

«Անցած տարվա համեմատ գրեթե նույն թիվն է, չի ավելացել: Սակայն ես սա բացատրում եմ նրանով, որ անցած տարի շատ աշխույժ էր, այս տարի` ճգնաժամային երևույթներ կան: Իսկ անցած տարի Ռուսաստանից շատ մեծ հոսքեր ունեինք՝ կապված տուրիզմի զարգացման հետ: Եվ այս տարի մի քիչ խեղճ է հատկապես այդ ուղղությունը»,-ասաց Ռուբեն Գրձելյանը:

Քաղավիացիոն գլխավոր վարչությունում այս պահին ամփոփված են միայն ապրիլի, ոչ մայիսի տվյալները.  մյուս կողմից էլ՝ նա չի կարող ասել, թե ուղևորներից որոնք են զբոսաշրջիկներ, սակայն ինչ-ինչ անձնական դիտարկումներ արել է:


«Ուղղակի երևում է, որ զբոսաշրջիկներ են, ռուս զբոսաշրջիկներ, նաև որ հետևեք մասնագիտացված կայքերին, նրանք գրում են, որ ռուսաստանյան տուրիստները կարճատև այցելությունների ժամանակ նախընտրում են Երևանն ու Մինսկը»,-ասաց Ռուբեն Գրձելյանը:

Yandex.ru-ում օրինակ` «ռուսաստանցիների համար հանգիստ» որոնումը տանում է զբոսաշրջությամբ զբաղվող մասնագիտական կայքերի հղումների, որոնցում ծավալուն տեղեկատվություն է զետեղված ոչ միայն Հայաստանում հանգստի պայմանների, տեսարժան վայրերի, ռեստորանների ու հյուրանոցների, այլև դեպի Հայաստան և Հայաստանից դուրս եկող ավիատոմսերի գների վրա: Այլ խոսքով՝ մի ողջ համակարգ, որը ռուս զբոսաշրջիկին կարող է սպառիչ տեղեկատվություն տրամադրել Հայաստան կատարվելիք ուղևորության վերաբերյալ։

Հայտնի TripAdvisor կայքում կան բավականին շատ արձագանքներ կան Հայաստանում անցկացված week-end-ների վերաբերյալ։ 

Իսկ go2armenia.com կայքում հուլիսի 4-ը առանձնացված է որպես թթի փառատոնի օրեր, որի ժամանակ խորհուրդ է տրվում լինել Հայաստանում:


«Փառատոնը կանցկացվի Երևանից 240 կմ հեռավորության վրա գտնվող  Գորիսում: Հյուրերը կարող են հետևել թթի օղու պատրաստման գործընթացին, ինչպես նաև տեղում համտեսել այս ըմպելիքը: Իսկ փառատոնի շրջանակներում կլինի նաև այլ խմիչքների ու ուտեստների, մասնավորապես, սյունյաց ուտեստների համտեսում»,-նշված է փառատոնի վերաբերյալ տեղեկատվությունում:

Այս կայքեր հնագիտության սիրահարների համար  որպես Հայաստանի հիմնական տեսարժան վայրեր նշում են Սանահինը, Կեչառիսը, Տաթևը, Նորավանքը, Առիճավանքը, վանական համալիրները, Զվարթնոց տաճարի ավերակները, Գառնին, Գեղարդը,  Տաթևի ու Ծաղկաձորի ճոպանուղիները, Երևանում՝ Մատենադարանը, Պատմության և մի քանի այլ պետական թանգարաններ, «Տղամարդկանց արձանը» և այլ պատմության և մշակույթի հուշարձաններ:

Իսկ Հայաստանի համար նման փաթեթներ ապահովում են մեծ թվով ռուսաստանյան զբոսաշրջային ընկերություններ՝ QO2ARMENIA, Алеан, BTA TRAVEL, Chip Trip, HIP WAY, ICS Group տուրիստական ընկերությունը և այլք:

Չնայած սրան, ռուսական «Բելնովոստի» լրատվականը,  ներկայացնելով, թե հետխորհրդային տարածքի ո՞ր երկրներ են ամենաշատը այցելում ռուսաստանցիները, առաջին տեղում նշել էր Ղրիմը, որը հիմա փաստացի Ռուսաստան է: Իսկ երկրորդ տեղում առանձնացրել էր Բելառուսը՝ նշելով, որ Ադրբեջան, Ղրղըզստան,Մոլդովա և Տաջիկստան ռուսները գրեթե չեն այցելում:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future