Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուս զբոսաշրջիկները սկսել են կարճատև հանգստի համար Հայաստան այցելել

ԼԱՅՖ

 Tert.am-ը գրում է.

Գարնան և նաև ամռան ամիսներին մայրաքաղաքի ու մարզերի տեսարժան վայրերում ու սրճարաններում կարելի է հանդիպել ռուսաստանցի զբոսաշրջիկների հոծ խմբերի, որոնք, պարզվում է, Հայաստանն իրենց ճամփորդական քարտեզներում ներառել են ոչ միայն երկարաժամկետ հանգստի, այլև՝ ուրբաթ-շաբաթ-կիրակի օրերի համար:

«100 հազարանոց տուրեր, են գալիս են` «մայովկայի», ուրբաթ-շաբաթ-կիրակի օրերին մնում են, գնում»,- Tert.am-ին ասաց Երևանի կենտրոնում գտնվող սրճարանի մատուցողը:

Քաղաքացիական ավիացիայի գործակալության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը տեղեկացրեց, որ հունվարից ապրիլ Հայաստանի «Արմենիա» և «Շիրակ» օդակայանները սպասարկել են 501 հազար 822 ուղևոր, ինչը շուրջ 2000-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

«Անցած տարվա համեմատ գրեթե նույն թիվն է, չի ավելացել: Սակայն ես սա բացատրում եմ նրանով, որ անցած տարի շատ աշխույժ էր, այս տարի` ճգնաժամային երևույթներ կան: Իսկ անցած տարի Ռուսաստանից շատ մեծ հոսքեր ունեինք՝ կապված տուրիզմի զարգացման հետ: Եվ այս տարի մի քիչ խեղճ է հատկապես այդ ուղղությունը»,-ասաց Ռուբեն Գրձելյանը:

Քաղավիացիոն գլխավոր վարչությունում այս պահին ամփոփված են միայն ապրիլի, ոչ մայիսի տվյալները.  մյուս կողմից էլ՝ նա չի կարող ասել, թե ուղևորներից որոնք են զբոսաշրջիկներ, սակայն ինչ-ինչ անձնական դիտարկումներ արել է:


«Ուղղակի երևում է, որ զբոսաշրջիկներ են, ռուս զբոսաշրջիկներ, նաև որ հետևեք մասնագիտացված կայքերին, նրանք գրում են, որ ռուսաստանյան տուրիստները կարճատև այցելությունների ժամանակ նախընտրում են Երևանն ու Մինսկը»,-ասաց Ռուբեն Գրձելյանը:

Yandex.ru-ում օրինակ` «ռուսաստանցիների համար հանգիստ» որոնումը տանում է զբոսաշրջությամբ զբաղվող մասնագիտական կայքերի հղումների, որոնցում ծավալուն տեղեկատվություն է զետեղված ոչ միայն Հայաստանում հանգստի պայմանների, տեսարժան վայրերի, ռեստորանների ու հյուրանոցների, այլև դեպի Հայաստան և Հայաստանից դուրս եկող ավիատոմսերի գների վրա: Այլ խոսքով՝ մի ողջ համակարգ, որը ռուս զբոսաշրջիկին կարող է սպառիչ տեղեկատվություն տրամադրել Հայաստան կատարվելիք ուղևորության վերաբերյալ։

Հայտնի TripAdvisor կայքում կան բավականին շատ արձագանքներ կան Հայաստանում անցկացված week-end-ների վերաբերյալ։ 

Իսկ go2armenia.com կայքում հուլիսի 4-ը առանձնացված է որպես թթի փառատոնի օրեր, որի ժամանակ խորհուրդ է տրվում լինել Հայաստանում:


«Փառատոնը կանցկացվի Երևանից 240 կմ հեռավորության վրա գտնվող  Գորիսում: Հյուրերը կարող են հետևել թթի օղու պատրաստման գործընթացին, ինչպես նաև տեղում համտեսել այս ըմպելիքը: Իսկ փառատոնի շրջանակներում կլինի նաև այլ խմիչքների ու ուտեստների, մասնավորապես, սյունյաց ուտեստների համտեսում»,-նշված է փառատոնի վերաբերյալ տեղեկատվությունում:

Այս կայքեր հնագիտության սիրահարների համար  որպես Հայաստանի հիմնական տեսարժան վայրեր նշում են Սանահինը, Կեչառիսը, Տաթևը, Նորավանքը, Առիճավանքը, վանական համալիրները, Զվարթնոց տաճարի ավերակները, Գառնին, Գեղարդը,  Տաթևի ու Ծաղկաձորի ճոպանուղիները, Երևանում՝ Մատենադարանը, Պատմության և մի քանի այլ պետական թանգարաններ, «Տղամարդկանց արձանը» և այլ պատմության և մշակույթի հուշարձաններ:

Իսկ Հայաստանի համար նման փաթեթներ ապահովում են մեծ թվով ռուսաստանյան զբոսաշրջային ընկերություններ՝ QO2ARMENIA, Алеан, BTA TRAVEL, Chip Trip, HIP WAY, ICS Group տուրիստական ընկերությունը և այլք:

Չնայած սրան, ռուսական «Բելնովոստի» լրատվականը,  ներկայացնելով, թե հետխորհրդային տարածքի ո՞ր երկրներ են ամենաշատը այցելում ռուսաստանցիները, առաջին տեղում նշել էր Ղրիմը, որը հիմա փաստացի Ռուսաստան է: Իսկ երկրորդ տեղում առանձնացրել էր Բելառուսը՝ նշելով, որ Ադրբեջան, Ղրղըզստան,Մոլդովա և Տաջիկստան ռուսները գրեթե չեն այցելում:

Փաստորեն ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում. Արտակ Զաքարյան Նավթի գները նվազել են Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան Ուկրաինայի ԶՈՒ կողմից Տվերի մարզում իրականացված հարձակման հետևանքով վնասվել է Wildberries-ի պահեստը 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասին41-ամյա Ռոնալդուն անսովոր տեսքով միացել է Ալ-Նասրին Լույս չի լինելու 2020 թվականի պшտերազմից հետո Ադրբեջանում ակшնների զnհ է դարձել 436 մարդ․ Ադրբեջանի ԱԳՆ Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինԿասեցվել է «Լենինականի» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՃապոնիայի վարչապետը կարող է որքան ուզում է դատարկաբանել Կուրիլյան կղզիների՝ «պատմականորեն ճապոնական» լինելու մասին․ դրանք եղել են, կան և կմնան ռուսական հող․ Մեդվեդև Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Երևանում մոտ 15 հազար տարվա բնակավայր է հայտնաբերվել Թեհրանը հայտնում է՝ Իրանի հարավ-արևելքում սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Հայաստանում կա մի քաղաք, որը դարեր շարունակ թաքնված էր ժայռերի մեջԿուրիլյան կղզիների շուրջ Ճապոնիայի դիվանագիտական ակտիվությունը արդյունք չի տա․ Գրուշկո