Դոմինիկյան Հանրապետությունում բեռնատարի վրաերթի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 30-ը
INTERNATIONAL NEWSԴոմինիկյան Հանրապետության Ազուա նահանգում 11 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ ավոկադոով բեռնված բեռնատարը հարվածել է բարից դուրս եկած մարդկանց խմբին։ Այս մասին հայտնել է Listin Diario տեղական հրատարակությունը։
Ազուա նահանգի առողջապահության տնօրեն Ջոել Մոնտանյոն թերթին ասել է, որ վիրավորների մեծ մասը տեղափոխվել է Սան Ժոաո նահանգի հիվանդանոց, քանի որ այն ավելի մոտ է դեպքի վայրին։ Նա հավելել է, որ չորս հոգի կայուն վիճակում բազմաթիվ վնասվածքներով և կոտրվածքներով տեղափոխվել են Ազուայի հիվանդանոց։
Մահացածներից 6-ը տեղափոխվել են Ազուայի դատաբժշկական ազգային ինստիտուտ։ Մահացածների մեծ մասը տղամարդիկ են։ Զոհերի թվում կա 17-ամյա դեռահաս։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



