Դոմինիկյան Հանրապետությունում բեռնատարի վրաերթի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 30-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոմինիկյան Հանրապետության Ազուա նահանգում 11 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ ավոկադոով բեռնված բեռնատարը հարվածել է բարից դուրս եկած մարդկանց խմբին։ Այս մասին հայտնել է Listin Diario տեղական հրատարակությունը։
Ազուա նահանգի առողջապահության տնօրեն Ջոել Մոնտանյոն թերթին ասել է, որ վիրավորների մեծ մասը տեղափոխվել է Սան Ժոաո նահանգի հիվանդանոց, քանի որ այն ավելի մոտ է դեպքի վայրին։ Նա հավելել է, որ չորս հոգի կայուն վիճակում բազմաթիվ վնասվածքներով և կոտրվածքներով տեղափոխվել են Ազուայի հիվանդանոց։
Մահացածներից 6-ը տեղափոխվել են Ազուայի դատաբժշկական ազգային ինստիտուտ։ Մահացածների մեծ մասը տղամարդիկ են։ Զոհերի թվում կա 17-ամյա դեռահաս։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



