Ադրբեջանում ռազմական գործարանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ
SOCIETYԱդրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող և Պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող գործարանում՝ Բաքվից 120 կմ հեռավորությամբ, պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական contact.az-ը, Առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավորվել է 19 մարդ։
Նրանց վիճակը բնութագրվում է որպես միջին և թեթև ծանրության։
Բոլոր հոսպիտալացվածների մոտ ախտորոշվել են թունավորում և թեթև այրվածքներ։ Դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 5 մեքենա։
Համաձայն Պաշտպանական արդյունաբերության նախարարության տեղեկության՝ տեղի է ունեցել «արտադրական վթար»։ Սկսվել է քննություն։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ մեկ մարդ զոհվել է։ Ընդհանուր առմամբ, գործարանում աշխատում է 245 մարդ։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



