Ադրբեջանում ռազմական գործարանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող և Պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող գործարանում՝ Բաքվից 120 կմ հեռավորությամբ, պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական contact.az-ը, Առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավորվել է 19 մարդ։
Նրանց վիճակը բնութագրվում է որպես միջին և թեթև ծանրության։
Բոլոր հոսպիտալացվածների մոտ ախտորոշվել են թունավորում և թեթև այրվածքներ։ Դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 5 մեքենա։
Համաձայն Պաշտպանական արդյունաբերության նախարարության տեղեկության՝ տեղի է ունեցել «արտադրական վթար»։ Սկսվել է քննություն։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ մեկ մարդ զոհվել է։ Ընդհանուր առմամբ, գործարանում աշխատում է 245 մարդ։
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



