Yerevan, 29.January.2026,
00
:
00
BREAKING


«Գնդակը Երևանի դաշտում է»․ Ե՞րբ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով մեկնել է Ադրբեջան: Ռուսաստանի ղեկավարի բանակցությունների օրակարգում ո՛չ միայն ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացումն է, այլ նաև քննարկման թեմաներից է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։ Բացի այդ Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը: 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է․ «Ադրբեջան այցից հետո ես կկապվեմ նաև վարչապետ Փաշինյանի հետ և կխոսեմ մեր բանակցությունների արդյունքների մասին»։

Նշենք, որ 2024թ. փետրվարի 1–ից ուժի մեջ է մտել Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը  (Հռոմի ստատուտ): Ազգային ժողովը կանոնադրությունը վավերացնելու և հետադարձ ուժով իրավազորությունը ճանաչելու մասին հայտարարության օրենքի նախագիծն ընդունել էր 2023թ. դեկտեմբերի 3-ին:

Անշուշտ պետք չի մոռանալ, որ ՌԴ ԱԳՆ-ում նշել էին, որ «Հռոմի ստատուտի» վավերացումից հետո Հայաստանի համար դժվար կլինի պատկերացնել Ռուսաստանի ղեկավարության այցերը Հայաստան։ 

«Առնվազն դժվար է պատկերացնել Ռուսաստանի ղեկավարության այցը Հանրապետություն, հատկապես, երբ իշխող կուսակցության պատգամավորները, Հաագայի «ֆեմիդայի» խնդրանքով, կոչ են անում ձերբակալել Վլադիմիր Պուտինին»,- նշել էին ՌԴ ԱԳՆ-ում։

Հայաստանն ու Ռուսաստանը  ռազմավարական դաշնակիցներ են ու դա փաստ է: Սակայն, արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ իշխանությունները լարված են պահում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները։

Այսպիսով, եթե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով մեկնել է Ադրբեջան և թեմաներից մեկն է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը, ապա ե՞րբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստանը, արդյո՞ք խնդիրը «Հռոմի ստատուտն» է․ այս և այլ հարցերի շուրջ  MediaHub-ը զրուցեց ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ։

«Միգուցե, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով կմեկնի Հայաստան: Իհարկե, սա առաջին հերթին կախված է Հայաստանի իշխանություններից, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանից, ով, առհասարակ, միշտ չէ, որ բարեկամական դիրքորոշում է ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ։ Բայց մենք տեսնում ենք, որ Բաքվի ներկայացուցիչները մասնակցում են ռուսական հարթակներում, այսինքն՝ չեն մասնակցում բանակցություններին արևմտյան հարթակներում։ Բայց, չգիտես ինչու, Հայաստանը կարծում է, որ հենց արևմտյան դաշինքն է լուծելու Հարավային Կովկասում խնդրահարույց տարածքային հարցերը»,- նշեց ռուս քաղաքագետը։

Ըստ նրա՝ հավանաբար արժե վերանայել Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ որպեսզի և՛ Ռուսաստանի Դաշնությունը, և՛ Հայաստանի ղեկավարությունն ընդհանուր լեզու գտնեն և հայտնվեննոր աշխարհաքաղաքական նախագծերում, ինչպիսին է ԲՐԻՔՍ-ը: Այսպիսով, այժմ «գնդակը Երևանի դաշտում է», որոշումը պետք է կայացնի Նիկոլ Փաշինյանը։

«Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան, անշուշտ, քննարկում է Ադրբեջանի՝ BRICS+-ին միանալու մասով։ Հասկանալի է, որ սա այնքան էլ արագ գործընթաց չէ, բայց, այնուամենայնիվ, ռազմավարական ուղղությունների համար, այսինքն՝ BRICS-ը, ինչպես Եվրասիական տնտեսական միությունը, շատ կարևոր է Ռուսաստանի Դաշնության համար»,- նշեց Սապրիկան։

Եզրափակելով նա նշեց․ «Կարծում եմ, որ հիմա Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի իրեն դրսևորել որպես բարեկամ երկիր, որպես Ռուսաստանի դաշնակից, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ՝ շահագրգռված տնտեսական, քաղաքական և ռազմական համագործակցությամբ և ցույց տալ իր մտադրությունները, և ոչ միայն մասնակցել արևմտյան հարթակներում, որոնք սկզբունքորեն հաճախ ուղղված են Ռուսաստանի դեմ։ ԲՐԻՔՍ-ի շուկան շատ ավելի լայն է, ուղղակի հսկայական շուկա է, որը հնարավորություն կտա նաև զարգանալ Հայաստանի Հանրապետությանը։ Եվ Փաշինյանը պետք է իր հետաքրքրությունն արտահայտի այդ ռազմավարական նախագծերի նկատմամբ»։

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia