Աղքատ երեխաները ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից
SOCIETYԱղքատ երեխաները ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից: Նման կարծիք են հայտնել Սենթ Լուիսի Վաշինգթոնի անվան համալսարանի գիտնականները 7-12 տարեկան 105 երեխաների շրջանում անցկացրած հարցումների արդյունքում:
Ուղեղի ջրաձիու գալարի (հիպոկամպի) եւ նշաձեւ մարմնի միջեւ նյարդաթելերը կառավարում են հույզերն ու սթրեսը, եւ դրանք շատ ավելի թույլ են աղքատ ընտանիքներում ապրող երեխաների մոտ: Գիտնականները պարզել են, որ միջին եւ միջինից բարձր եկամուտ ունեցող ծնողների երեխաների մոտ ուղեղի այդ հատվածներն իրար հետ բոլորովին այլ կերպ են փոխհամագործակցում, հայտնում է Mignews-ը:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ աղքատությունը հզոր խթան է, որը երեխաների մոտ կարող է հասցնել անբարենպաստ հոգեկան վիճակի:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



