Աղքատ երեխաները ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱղքատ երեխաները ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից: Նման կարծիք են հայտնել Սենթ Լուիսի Վաշինգթոնի անվան համալսարանի գիտնականները 7-12 տարեկան 105 երեխաների շրջանում անցկացրած հարցումների արդյունքում:
Ուղեղի ջրաձիու գալարի (հիպոկամպի) եւ նշաձեւ մարմնի միջեւ նյարդաթելերը կառավարում են հույզերն ու սթրեսը, եւ դրանք շատ ավելի թույլ են աղքատ ընտանիքներում ապրող երեխաների մոտ: Գիտնականները պարզել են, որ միջին եւ միջինից բարձր եկամուտ ունեցող ծնողների երեխաների մոտ ուղեղի այդ հատվածներն իրար հետ բոլորովին այլ կերպ են փոխհամագործակցում, հայտնում է Mignews-ը:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ աղքատությունը հզոր խթան է, որը երեխաների մոտ կարող է հասցնել անբարենպաստ հոգեկան վիճակի:
1
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
2
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



