Երկիրն ավերել են, մարդկանց նվաստացրել ու համարում են, որ պատմական հնարավորություն է խաղաղություն կնքելու. Բագրատ Սրբազան
INTERVIEWԵրկիրն ավերել են, մարդկանց նվաստացրել ու համարում են, որ պատմական հնարավորություն է խաղաղություն կնքելու։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքի ժամանակ ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ նկատի ունենալով իշխանություններին:
«Մեր երկրում ժողովուրդը միտված է փոփոխությունների։ Վայոց ձորում չի եղել մի տուն, մի շեն, մի խանութ, որ չհրավիրեն ներս կամ իրենք դուրս չգան»,-նշեց նա՝ ամփոփելով հանգստյան օրերին Վայոց ձոր կատարած իր այցը։
«Ամենաուրախալին այն էր, որ դիրքերից էին հեռաձայնում ու հայտնում իրենց աջակցությունը, զորակցությունը։ Նույնիսկ ներողություն էին խնդրում, որ այս պահին դիրքերն են պահում ու չեն կարող ներկա գտնվել»,-հավելեց Բագրատ Սրբազանը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



