Երկիրն ավերել են, մարդկանց նվաստացրել ու համարում են, որ պատմական հնարավորություն է խաղաղություն կնքելու. Բագրատ Սրբազան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԵրկիրն ավերել են, մարդկանց նվաստացրել ու համարում են, որ պատմական հնարավորություն է խաղաղություն կնքելու։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքի ժամանակ ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ նկատի ունենալով իշխանություններին:
«Մեր երկրում ժողովուրդը միտված է փոփոխությունների։ Վայոց ձորում չի եղել մի տուն, մի շեն, մի խանութ, որ չհրավիրեն ներս կամ իրենք դուրս չգան»,-նշեց նա՝ ամփոփելով հանգստյան օրերին Վայոց ձոր կատարած իր այցը։
«Ամենաուրախալին այն էր, որ դիրքերից էին հեռաձայնում ու հայտնում իրենց աջակցությունը, զորակցությունը։ Նույնիսկ ներողություն էին խնդրում, որ այս պահին դիրքերն են պահում ու չեն կարող ներկա գտնվել»,-հավելեց Բագրատ Սրբազանը։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



