Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս է Սահարայի փոշին ազդում արևային էներգիայի վրա

ECONOMICS

Հետազոտությունները ցույց են տալիս, որ Սահարայի փոշու փոթորիկները կարող են մեծ ազդեցություն ունենալ արևային էներգիայի արտադրության վրա: Ի՞նչ կարելի է անել այդ խնդրի դեմ պայքարելու համար: Climate Now-ն Անդալուսիայից հաղորդում է փոշու դեմ պայքարի մասին, գրում է euronews.com-ը։

Վերջերս «Climate Now»-ն հաղորդել է հարավային Իսպանիայում առկա Սահարայի փոշու աճող խնդիրի մասին, որն ազդում է արևային էներգիայի արտադրության վրա:

Եվրոպայում Սահարայի փոշին առավել հայտնի է երկինքը նարնջագույն դարձնելու, օդի որակի նվազեցման և տանիքների և մեքենաների վրա փոշու նուրբ շերտ թողնելով: Այնուամենայնիվ, փոշին հանգեցնում է նաև արևային մարտկոցների աղտոտմանը:

Անդալուսիայի Խաենի համալսարանի դոկտոր Էդուարդո Ֆերնանդեսին և պրոֆեսոր Ֆլորենսիա Ալմոնասիդին այն վերջին ուսումնասիրության հեղինակներն են, որը ցույց է տալիս, որ 2022 թվականի մարտին օդի ուժեղ աղտոտումը Սահարայի փոշով նվազեցրել է արևային էներգիայի արտադրության հզորությունը 80 տոկոսով: Ըստ դոկտոր Ֆերնանդեսի «կարծես թե մենք Մարսի վրա ենք, քանի որ ամեն ինչ կարմիր է»:

2022 թվականի մարտին տեղի է ունեցել փոշու փոթորիկ, բայց նույնիսկ փոքր քանակությամբ փոշին կարող է հանգեցնել արևային վահանակի աշխատանքի 15 %-ով անկման, իսկ Եվրոպայում արևային էներգիայի արագ աճի դեպքում աղտոտվածության պատճառով կորուստները կարող են կազմել միլիարդավոր եվրոներ տարվա կտրվածքով: Խաենից հետազոտական ​​թիմն օպտիկական լաբորատորիաներ է օգտագործում խնդրի լուծումը գտնելու համար։ Որոշ գիտնականներ կենտրոնացած են փոշեդիմացկուն ծածկույթների մշակման վրա, իսկ մյուսներն ուսումնասիրում են, թե ինչպե՞ս է փոշին իրեն պահում ավելի տաք կամ սառը, չորացող կամ ավելի խոնավ եղանակային պայմաններին ի պատասխան: Կան բազմաթիվ փոփոխականներ, որոնք պետք է հաշվի առնել: Օրինակ, փոշու մասնիկները կարող են լինել տարբեր չափերի կամ տարբեր գույների, ինչը կարող է ազդել արևային մարտկոցների աշխատանքի վրա: Նույնիսկ պանելների կառուցվածքն է ճշտումներ մտցնում, օրինակ պանելն առանց շրջանակի է, թե պարագծի շուրջ կոշտ եզր ունի:

Պրոֆեսոր Ալմոնասիդն ասում է, որ Սահարայի փոշին շատ խնդրահարույց է, քանի որ «այն շատ նուրբ է, և դժվար է հեռացնել»։

Վերականգնվող էներգիայի Sonnedix ընկերությունն ամեն օր է բախվում  աղտոտման խնդրին, նա վերահսկում է յուրաքանչյուր արևային մարտկոցի ելքը և ուշադիր հաշվարկում, թե երբ է կոմերցիոն առումով շահավետ մաքրել վահանակները: Մաքրումը թանկ է` մոտ 400-500 եվրո մեկ մեգավատի հաշվով: Ընկերության գործադիր տնօրեն Խուան Ֆերնանդեսը կարծում է, որ «փոշու մեծ փոթորիկները պետք է հաշվի առնվեն, քանի որ արտադրած յուրաքանչյուր կիլովատ ժամը կարևոր է եկամտի համար»: Նա այժմ աշխատում է եղանակի տեսության մասնագետների հետ, որպեսզի պլանավորի վահանակների մաքրումը փոշու փոթորիկների և տեղումների ժամանակ: Բանն այն է, որ թեթև անձրևը կարող է ավելի աղտոտել վահանակները, մինչդեռ հորդառատ անձրևը կարող է անվճար մաքրել դրանք: «Սահարայում ուժեղ փոշու փոթորիկը կարող է հանգեցնել արևային էներգիայի արտադրության զգալի կրճատման, ինչը կարող է խնդիր լինել ցանցի օպերատորի համար, - բացատրել է նա, - այսպիսով, կանխատեսելու և ակտիվ գործողություններ կատարելու կարողությունը շատ կարևոր է»:

Իսկ արդյո՞ք Սահարայում փոշու փոթորիկների թիվն ավելանում է կլիմայի փոփոխության պատճառով:  Վերջին տարիներին փոշու փոթորիկների թվի աճը կարող է կապված լինել մթնոլորտի փոփոխության հետ, կամ կարող է պայմանավորված լինել այլ բանով։ Copernicus մթնոլորտի մոնիտորինգի ծառայության ներկայացուցիչը կարծում է, որ «չնայած Սահարայի փոշին միշտ էլ հաճախ է հասել Եվրոպա, բայց վերջին տարիներին նման դրվագների ինտենսիվության և հաճախականության աճ է գրանցվել»:

Կա ենթադրություն, որ այդ փոփոխությունները կապված են կլիմայի փոփոխության հետ։ «Գիտությունը միշտ զգուշավոր է իր եզրակացություններում, և այդպես էլ պետք է լինի, չէ՞, – ասել է փորձագետ Էդուարդո Ֆերնանդեսը,- բայց մենք տեսնում ենք, որ գնալով ավելանում են արտակարգ դեպքերը՝ ոչ միայն փոշու փոթորիկները, այլ նաև տեղումները, ինչպես նաև ուժեղ քամիները։ Մենք Սահարայում փոշու փոթորիկների թվի աճ ենք գրանցում։ Նրանք ավելի են շարժվում դեպի Եվրոպայի հյուսիս, և կա կասկած, որ դա պայմանավորված է գլոբալ տաքացմամբ»։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards