Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս է Սահարայի փոշին ազդում արևային էներգիայի վրա

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ Սահարայի փոշու փոթորիկները կարող են մեծ ազդեցություն ունենալ արևային էներգիայի արտադրության վրա: Ի՞նչ կարելի է անել այդ խնդրի դեմ պայքարելու համար: Climate Now-ն Անդալուսիայից հաղորդում է փոշու դեմ պայքարի մասին, գրում է euronews.com-ը։

Վերջերս «Climate Now»-ն հաղորդել է հարավային Իսպանիայում առկա Սահարայի փոշու աճող խնդիրի մասին, որն ազդում է արևային էներգիայի արտադրության վրա:

Եվրոպայում Սահարայի փոշին առավել հայտնի է երկինքը նարնջագույն դարձնելու, օդի որակի նվազեցման և տանիքների և մեքենաների վրա փոշու նուրբ շերտ թողնելով: Այնուամենայնիվ, փոշին հանգեցնում է նաև արևային մարտկոցների աղտոտմանը:

Անդալուսիայի Խաենի համալսարանի դոկտոր Էդուարդո Ֆերնանդեսին և պրոֆեսոր Ֆլորենսիա Ալմոնասիդին այն վերջին ուսումնասիրության հեղինակներն են, որը ցույց է տալիս, որ 2022 թվականի մարտին օդի ուժեղ աղտոտումը Սահարայի փոշով նվազեցրել է արևային էներգիայի արտադրության հզորությունը 80 տոկոսով: Ըստ դոկտոր Ֆերնանդեսի «կարծես թե մենք Մարսի վրա ենք, քանի որ ամեն ինչ կարմիր է»:

2022 թվականի մարտին տեղի է ունեցել փոշու փոթորիկ, բայց նույնիսկ փոքր քանակությամբ փոշին կարող է հանգեցնել արևային վահանակի աշխատանքի 15 %-ով անկման, իսկ Եվրոպայում արևային էներգիայի արագ աճի դեպքում աղտոտվածության պատճառով կորուստները կարող են կազմել միլիարդավոր եվրոներ տարվա կտրվածքով: Խաենից հետազոտական ​​թիմն օպտիկական լաբորատորիաներ է օգտագործում խնդրի լուծումը գտնելու համար։ Որոշ գիտնականներ կենտրոնացած են փոշեդիմացկուն ծածկույթների մշակման վրա, իսկ մյուսներն ուսումնասիրում են, թե ինչպե՞ս է փոշին իրեն պահում ավելի տաք կամ սառը, չորացող կամ ավելի խոնավ եղանակային պայմաններին ի պատասխան: Կան բազմաթիվ փոփոխականներ, որոնք պետք է հաշվի առնել: Օրինակ, փոշու մասնիկները կարող են լինել տարբեր չափերի կամ տարբեր գույների, ինչը կարող է ազդել արևային մարտկոցների աշխատանքի վրա: Նույնիսկ պանելների կառուցվածքն է ճշտումներ մտցնում, օրինակ պանելն առանց շրջանակի է, թե պարագծի շուրջ կոշտ եզր ունի:

Պրոֆեսոր Ալմոնասիդն ասում է, որ Սահարայի փոշին շատ խնդրահարույց է, քանի որ «այն շատ նուրբ է, և դժվար է հեռացնել»։

Վերականգնվող էներգիայի Sonnedix ընկերությունն ամեն օր է բախվում  աղտոտման խնդրին, նա վերահսկում է յուրաքանչյուր արևային մարտկոցի ելքը և ուշադիր հաշվարկում, թե երբ է կոմերցիոն առումով շահավետ մաքրել վահանակները: Մաքրումը թանկ է` մոտ 400-500 եվրո մեկ մեգավատի հաշվով: Ընկերության գործադիր տնօրեն Խուան Ֆերնանդեսը կարծում է, որ «փոշու մեծ փոթորիկները պետք է հաշվի առնվեն, քանի որ արտադրած յուրաքանչյուր կիլովատ ժամը կարևոր է եկամտի համար»: Նա այժմ աշխատում է եղանակի տեսության մասնագետների հետ, որպեսզի պլանավորի վահանակների մաքրումը փոշու փոթորիկների և տեղումների ժամանակ: Բանն այն է, որ թեթև անձրևը կարող է ավելի աղտոտել վահանակները, մինչդեռ հորդառատ անձրևը կարող է անվճար մաքրել դրանք: «Սահարայում ուժեղ փոշու փոթորիկը կարող է հանգեցնել արևային էներգիայի արտադրության զգալի կրճատման, ինչը կարող է խնդիր լինել ցանցի օպերատորի համար, - բացատրել է նա, - այսպիսով, կանխատեսելու և ակտիվ գործողություններ կատարելու կարողությունը շատ կարևոր է»:

Իսկ արդյո՞ք Սահարայում փոշու փոթորիկների թիվն ավելանում է կլիմայի փոփոխության պատճառով:  Վերջին տարիներին փոշու փոթորիկների թվի աճը կարող է կապված լինել մթնոլորտի փոփոխության հետ, կամ կարող է պայմանավորված լինել այլ բանով։ Copernicus մթնոլորտի մոնիտորինգի ծառայության ներկայացուցիչը կարծում է, որ «չնայած Սահարայի փոշին միշտ էլ հաճախ է հասել Եվրոպա, բայց վերջին տարիներին նման դրվագների ինտենսիվության և հաճախականության աճ է գրանցվել»:

Կա ենթադրություն, որ այդ փոփոխությունները կապված են կլիմայի փոփոխության հետ։ «Գիտությունը միշտ զգուշավոր է իր եզրակացություններում, և այդպես էլ պետք է լինի, չէ՞, – ասել է փորձագետ Էդուարդո Ֆերնանդեսը,- բայց մենք տեսնում ենք, որ գնալով ավելանում են արտակարգ դեպքերը՝ ոչ միայն փոշու փոթորիկները, այլ նաև տեղումները, ինչպես նաև ուժեղ քամիները։ Մենք Սահարայում փոշու փոթորիկների թվի աճ ենք գրանցում։ Նրանք ավելի են շարժվում դեպի Եվրոպայի հյուսիս, և կա կասկած, որ դա պայմանավորված է գլոբալ տաքացմամբ»։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնի