Աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբները․ Հայաստանը 4 ներկայացուցիչ ունի թոփ-500-ում
SPORTՖուտբոլի պատմության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է աշխարհի լավագույն ակումբների վարկանիշային աղյուսակը։
Այս ցանկը հաշվի է առնում թիմերի արդյունքները 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Առաջատարը Իսպանիայի գործող չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալն» է։ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բայերը»։
Հայաստանը 4 ներկայացուցիչ ունի այս վարկանիշում․ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 228-րդն է 500 ակումբից բաղկացած ցանկում։
«Արարատ-Արմենիան»՝ 287-րդ, «Ուրարտուն»՝ 398-րդ, «Նոան»՝ 432-րդ տեղում է այս վարկանիշում։
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



