Աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբները․ Հայաստանը 4 ներկայացուցիչ ունի թոփ-500-ում
ՍՊՈՐՏՖուտբոլի պատմության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է աշխարհի լավագույն ակումբների վարկանիշային աղյուսակը։
Այս ցանկը հաշվի է առնում թիմերի արդյունքները 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Առաջատարը Իսպանիայի գործող չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալն» է։ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բայերը»։
Հայաստանը 4 ներկայացուցիչ ունի այս վարկանիշում․ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 228-րդն է 500 ակումբից բաղկացած ցանկում։
«Արարատ-Արմենիան»՝ 287-րդ, «Ուրարտուն»՝ 398-րդ, «Նոան»՝ 432-րդ տեղում է այս վարկանիշում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



