Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


Տաշած քարը գետնին չի մնա

SOCIETY

Թոռան հետ քաղաքում զբոսնելիս վանաձորցիները բարևում, կանգնում զրույցի են բռնվում վարպետ Սևոյի հետ, թոռան զարմանքին՝ որտեղից են բոլորը ճանաչում պապին, վարպետը պատասխանում է, որ հետո կհասկանա՝ երբ մեծանա:

«Ասում եմ՝ ցավդ տանեմ, բա էս քաղաքի ծնունդ եմ, էս քաղաքում եմ ապրել, ունեմ աշխատանքներ, որ մարդիկ ճանաչում են, հարգում, սիրում են, էսօր ես էլ եմ լավ զգում, որ շրջում եմ քաղաքում՝ որ անկյունն էլ գնամ, մի բան ունեմ դրած»:

Վարպետն իրեն երկրից դուրս էլ չի պատկերացնում, նրա խոսքով, նույնիսկ տաղանդավոր հայերն են արտերկրում երկրորդ տեսակի մարդ ընկալվում:

«Հրավիրել էին, Թուրքմենստան էի գնացել, մի փոքր գործ կար, արեցի: Առաջարկեցին, որ մնամ էնտեղ, գործեր շատ կային, բայց չմնացի: Առաջին պատճառը՝ որ ես պետք է վերադառնայի իմ տուն, երկրորդը՝ որ շատ շոգ էր էնտեղ, անհնար էր աշխատել: Բայց ընդհանրապես, մեր երկրից էն կողմ ես ուրիշ բան չեմ տեսնում. դրսում օտար ես, դրսում դու չես:

Դա եղել է Ռուսաստանում էլ, շատ վատ են ընդհանրապես այլ ազգերին, մանավանդ Կովկասի ազգերին վերաբերվում, տաղանդը գնահատում են, բայց ամեն դեպքում, էլի մենք ոնց-որ էնտեղ երկրորդ տեսակի մարդ լինենք: Էնպես չի, որ էնտեղ չգիտեմ՝ ինչեր կարանք անենք: Պետք է մնաս էնտեղ, որ հարմարվես, շրջապատ ձեռք բերես, դա էլ տարիների ընթացքում»:

Անդրադառնում է արվեստի, մշակույթի գործչի դերին ու գնահատմանը:

«Ես, որ Ռուսաստան էի առաջին անգամ գնացել, հարցնում էին՝ էդ որտեղ է, էդ Ադրբեջա՞նն է, կամ Վրաստա՞նն է, ասում էի՝ չէ, հայը հայ է, վրացին՝ վրացի, հետո իրենք էին հիշում՝ հա, ասում էին, էդ Մարտիրոս Սարյանի երկիրն է. էսօր մեզ Սարյանով են ճանաչում, Խանջյանով:

Նախագահները, թագավորները, կարող է մի տեղ գրվեն կամ ընդհանրապես չգրվեն, բայց ինչպե՞ս կարող է Արամ Խաչատրյանին չհիշեն, արվեստի, գիտության գործիչներին չհիշեն: Իրենք մնալու են, մյուսները գնալու են: Գնահատելն էլ գնահատում են, բայց չունեն տարբերակներ ֆինանսավորելու:

Մենք ունենք շատ շնորհքով արվեստագետներ մեր քաղաքում, որ պարապ են, իսկ արվեստագետը, որ պարապ է, ուրեմն սովի է մատնված: Իսկ ժողովուրդը սկսել է կամաց ճանաչել՝ ինչ բան է արվեստը, երաժշտությունը, դե, հները գիտեին, նոր սերունդը չգիտեր, երկրաշարժը, պատերազմը խառնեցին ամեն ինչը իրար: Դարաշրջանը, որ փոխվեց, եկանք 21-րդ դար, լրագրողները գնում-շրջում հարցնում էին՝ ով է դարի լավագույն երաժիշտը, ու ինչ էին պատասխանում՝ Թաթա, Արամ Ասատրյան, ոչ ոք չէր ասում Ազնավուր:

Դնում են Սպիտակցի Հայկոյի նկարը և Վիկտոր Համբարձումյանի նկարը, բոլորը Հայկոյին ճանաչում են, Համբարձումյանին ոչ ոք չի ճանաչում: Բայց կամաց-կամաց փոխվում է, գալիս է նորը: Կգա՛»: Նկարիչ, քանդակագործ Սևոն՝ Սարգիս Ղարիբյանը, ամփոփում է նաև իր 40-ամյա գործունեությունն ու անելիքները: Վարպետ Սևոյի առաջին գործը «Հին օրհնությունը» (1985թ.) Վանաձորի «Կալաբոկ» սրճարանի մոտից հետագայում տեղափոխվել է «Լոռի» ռեստորանի դիմաց: «Ջարդում էին անընդհատ, ու պատճառը ես բացահայտում էի, ասում էի՝ ջարդում են, որ հանվի, որ մի հատ խանութի, տաղավարի պես բան սարքեն, էդպես էլ եղավ: Ինձ նույնիսկ փող էին առաջարկում, որ ես տեղափոխեմ, չհամաձայնեցի, բայց երբ շատ սկսեցին ջարդել, ասի՝ ես թքել եմ իրանց վրա էլ, իրանց փողի վրա էլ. մեր ուժերով տեղափոխեցինք «Լոռի» ռեստորանի դիմաց, որտեղ ես բավականին գործեր ունեմ դրված, ռեստորանի պատին էլ հեքիաթներն են Թումանյանի մեծերով՝ Սարոն է, Տերն ու ծառան, Քաջ Նազարն է, Սուտլիկ Որսկանը, Գիքորն է՝ էստի համեցեք է անում. թումանյանական թեմայով շատ եմ աշխատել, առ էսօր էլ մտածում եմ՝ Թումանյանը հզոր է, ինչքան էլ քանդակես, ինչքան էլ նկարես, ասես, էլի քիչ է»:

Չնայած սոցիալական դժվարին պայմաններին, երբ արվեստագետները «պարապության են մատնված», ինքը չի էլ սպասում պատվերների, որ գործ անի. քանդակում է ու նվիրում անվարձահատույց, օրինակ՝ Վանաձորի թիվ 30 դպրոցին նվիրել է Պարույր Սևակի կիսանդրին, թիվ 12 դպրոցին՝ Չարենցի, թիվ 6 դպրոցին, որտեղ աշխատում է, Շահումյանի, թիվ 4 դպրոցին՝ Պուշկինի, թիվ 3 դպրոցին՝ Թումանյանին՝ իր հերոսներով, Թումանյանի անվան համալսարանին՝ Թումանյանի, Շառլ Ազնավուրի պալատին՝ Ազնավուրի, 3-րդ զորամասին՝ Վազգեն Սարգսյանի կիսանդրին, «Օրրան» բարեգործական կազմակերպությանը՝ «Քրիստոսը երեխաների հետ» և շատ այլ գործեր:

«Շատ ժամանակ հարցնում եմ մեր արվեստագետներին՝ ինչի ես սպասում, ասում են՝ մարդ պետք է մի քիչ էլ տրամադրություն ունենա, որ չեն պատվիրում, ի՞նչ անենք: Ւնձ ասում են՝ ինչի են քեզ պատվիրում, ասում եմ՝ չեն պատվիրում, իմ նախաձեռնությունն է կամ երբ պատվիրում են, գիտեն, որ նենց բան չեմ ասում, որ փախչեն, ասում եմ՝ ինչ հնարավորություններ ունեք: Հետո տաշած քարը գետնին չի մնա, եթե դրա պահանջը չլինի, գոնե կարաս նվեր տաս ու լավ զգաս»:

Վարպետ Սևոն էսքիզներ ունի, որ կյանքի պետք է կոչվեն. պատերազմի և խաղաղության թեմատիկայով՝ Շուշիի ազատագրման կապակցությամբ «Հաղթանակի քոչարի», Ղարաբաղի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված՝ խփված սաղավարտ՝ վրան կրակե թևերով աղավնի, 1915 թվականի ջարդերի հետ կապված, ընդդեմ պատերազմի՝ ջարդված սվին. «Տիգրան մեծ»՝ համանուն փողոցում տեղադրելու համար, Զորավար Անդրանիկի փողոցում՝ «Լճերի» դիմաց, դեռ 25 տարի առաջ այդ նպատակով տեղադրված քարին՝ «Դե հերիք է, դե վե՛ր կաց Անդրանիկ, էլի՛» անվանումով զորավարի քանդակը. Լոռվա ու հին Ղարաքիլիսայի կոլորիտը հավերժացնող էսքիզներ. Անուշը կժով՝ աղբյուրի համար նախատեսված, դուդուկ նվագողներ Դարչո-Մգոյի, Ատոյի ու նրա գերդաստանի, շուշա գցող Հակոբի քանդակները:

«Գնում ես Լենինական, Պոլոզ-Մուգուչի քանդակը կա, խի՞ պետք ա մեզ մոտ մեր լոռեցիներին չունենաք՝ Շուշա գցող Ռուբենը հումորով մարդ էր, անեկդոտներ էին պատմում, շատ անգամ շուշա գցելիս մի 100 հատ ջարդում էր, մի հատ գցում, ասում էր՝ շուշեն փտած է, էսքիզ եմ արել տենց՝ շուշեն թևի տակին, քանոնի հետ, գոռում է՝ շուշա գցենք:

Կամ ինչի՞ մեր Դարչո-Մգոյին չունենանք, պատմություն են չէ՞, ներկայացրել են Լոռին, պետք է դրանք ունենանք, պահենք, փայփայենք: Անուշը գնացել է ջուր բերելու, ուշքումիտքը Սարոն է, դրա համար սիլուետով է, ոչ կոնկրետ, Սարոյի սիլուետն է հետևում երևում, իսկ կուժը, որ ձեռքին է, կժից պետք է ջուրը գա, մարդիկ էդ կժից ջուր խմեն: Սուտլիկ որսկանին եմ ուզում անպայման քանդակել. մենք լոռեցի ենք, Թումանյանը էնքան բաներ է թողել մեզ, որ իր գրվածքներից, պատմություններից պետք է օգտվենք, բա ոնց, որ մտնեն Լոռի, իմանան՝ սա Լոռին է»:

Ադրինե Թորոսյան

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025