Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տաշած քարը գետնին չի մնա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թոռան հետ քաղաքում զբոսնելիս վանաձորցիները բարևում, կանգնում զրույցի են բռնվում վարպետ Սևոյի հետ, թոռան զարմանքին՝ որտեղից են բոլորը ճանաչում պապին, վարպետը պատասխանում է, որ հետո կհասկանա՝ երբ մեծանա:

«Ասում եմ՝ ցավդ տանեմ, բա էս քաղաքի ծնունդ եմ, էս քաղաքում եմ ապրել, ունեմ աշխատանքներ, որ մարդիկ ճանաչում են, հարգում, սիրում են, էսօր ես էլ եմ լավ զգում, որ շրջում եմ քաղաքում՝ որ անկյունն էլ գնամ, մի բան ունեմ դրած»:

Վարպետն իրեն երկրից դուրս էլ չի պատկերացնում, նրա խոսքով, նույնիսկ տաղանդավոր հայերն են արտերկրում երկրորդ տեսակի մարդ ընկալվում:

«Հրավիրել էին, Թուրքմենստան էի գնացել, մի փոքր գործ կար, արեցի: Առաջարկեցին, որ մնամ էնտեղ, գործեր շատ կային, բայց չմնացի: Առաջին պատճառը՝ որ ես պետք է վերադառնայի իմ տուն, երկրորդը՝ որ շատ շոգ էր էնտեղ, անհնար էր աշխատել: Բայց ընդհանրապես, մեր երկրից էն կողմ ես ուրիշ բան չեմ տեսնում. դրսում օտար ես, դրսում դու չես:

Դա եղել է Ռուսաստանում էլ, շատ վատ են ընդհանրապես այլ ազգերին, մանավանդ Կովկասի ազգերին վերաբերվում, տաղանդը գնահատում են, բայց ամեն դեպքում, էլի մենք ոնց-որ էնտեղ երկրորդ տեսակի մարդ լինենք: Էնպես չի, որ էնտեղ չգիտեմ՝ ինչեր կարանք անենք: Պետք է մնաս էնտեղ, որ հարմարվես, շրջապատ ձեռք բերես, դա էլ տարիների ընթացքում»:

Անդրադառնում է արվեստի, մշակույթի գործչի դերին ու գնահատմանը:

«Ես, որ Ռուսաստան էի առաջին անգամ գնացել, հարցնում էին՝ էդ որտեղ է, էդ Ադրբեջա՞նն է, կամ Վրաստա՞նն է, ասում էի՝ չէ, հայը հայ է, վրացին՝ վրացի, հետո իրենք էին հիշում՝ հա, ասում էին, էդ Մարտիրոս Սարյանի երկիրն է. էսօր մեզ Սարյանով են ճանաչում, Խանջյանով:

Նախագահները, թագավորները, կարող է մի տեղ գրվեն կամ ընդհանրապես չգրվեն, բայց ինչպե՞ս կարող է Արամ Խաչատրյանին չհիշեն, արվեստի, գիտության գործիչներին չհիշեն: Իրենք մնալու են, մյուսները գնալու են: Գնահատելն էլ գնահատում են, բայց չունեն տարբերակներ ֆինանսավորելու:

Մենք ունենք շատ շնորհքով արվեստագետներ մեր քաղաքում, որ պարապ են, իսկ արվեստագետը, որ պարապ է, ուրեմն սովի է մատնված: Իսկ ժողովուրդը սկսել է կամաց ճանաչել՝ ինչ բան է արվեստը, երաժշտությունը, դե, հները գիտեին, նոր սերունդը չգիտեր, երկրաշարժը, պատերազմը խառնեցին ամեն ինչը իրար: Դարաշրջանը, որ փոխվեց, եկանք 21-րդ դար, լրագրողները գնում-շրջում հարցնում էին՝ ով է դարի լավագույն երաժիշտը, ու ինչ էին պատասխանում՝ Թաթա, Արամ Ասատրյան, ոչ ոք չէր ասում Ազնավուր:

Դնում են Սպիտակցի Հայկոյի նկարը և Վիկտոր Համբարձումյանի նկարը, բոլորը Հայկոյին ճանաչում են, Համբարձումյանին ոչ ոք չի ճանաչում: Բայց կամաց-կամաց փոխվում է, գալիս է նորը: Կգա՛»: Նկարիչ, քանդակագործ Սևոն՝ Սարգիս Ղարիբյանը, ամփոփում է նաև իր 40-ամյա գործունեությունն ու անելիքները: Վարպետ Սևոյի առաջին գործը «Հին օրհնությունը» (1985թ.) Վանաձորի «Կալաբոկ» սրճարանի մոտից հետագայում տեղափոխվել է «Լոռի» ռեստորանի դիմաց: «Ջարդում էին անընդհատ, ու պատճառը ես բացահայտում էի, ասում էի՝ ջարդում են, որ հանվի, որ մի հատ խանութի, տաղավարի պես բան սարքեն, էդպես էլ եղավ: Ինձ նույնիսկ փող էին առաջարկում, որ ես տեղափոխեմ, չհամաձայնեցի, բայց երբ շատ սկսեցին ջարդել, ասի՝ ես թքել եմ իրանց վրա էլ, իրանց փողի վրա էլ. մեր ուժերով տեղափոխեցինք «Լոռի» ռեստորանի դիմաց, որտեղ ես բավականին գործեր ունեմ դրված, ռեստորանի պատին էլ հեքիաթներն են Թումանյանի մեծերով՝ Սարոն է, Տերն ու ծառան, Քաջ Նազարն է, Սուտլիկ Որսկանը, Գիքորն է՝ էստի համեցեք է անում. թումանյանական թեմայով շատ եմ աշխատել, առ էսօր էլ մտածում եմ՝ Թումանյանը հզոր է, ինչքան էլ քանդակես, ինչքան էլ նկարես, ասես, էլի քիչ է»:

Չնայած սոցիալական դժվարին պայմաններին, երբ արվեստագետները «պարապության են մատնված», ինքը չի էլ սպասում պատվերների, որ գործ անի. քանդակում է ու նվիրում անվարձահատույց, օրինակ՝ Վանաձորի թիվ 30 դպրոցին նվիրել է Պարույր Սևակի կիսանդրին, թիվ 12 դպրոցին՝ Չարենցի, թիվ 6 դպրոցին, որտեղ աշխատում է, Շահումյանի, թիվ 4 դպրոցին՝ Պուշկինի, թիվ 3 դպրոցին՝ Թումանյանին՝ իր հերոսներով, Թումանյանի անվան համալսարանին՝ Թումանյանի, Շառլ Ազնավուրի պալատին՝ Ազնավուրի, 3-րդ զորամասին՝ Վազգեն Սարգսյանի կիսանդրին, «Օրրան» բարեգործական կազմակերպությանը՝ «Քրիստոսը երեխաների հետ» և շատ այլ գործեր:

«Շատ ժամանակ հարցնում եմ մեր արվեստագետներին՝ ինչի ես սպասում, ասում են՝ մարդ պետք է մի քիչ էլ տրամադրություն ունենա, որ չեն պատվիրում, ի՞նչ անենք: Ւնձ ասում են՝ ինչի են քեզ պատվիրում, ասում եմ՝ չեն պատվիրում, իմ նախաձեռնությունն է կամ երբ պատվիրում են, գիտեն, որ նենց բան չեմ ասում, որ փախչեն, ասում եմ՝ ինչ հնարավորություններ ունեք: Հետո տաշած քարը գետնին չի մնա, եթե դրա պահանջը չլինի, գոնե կարաս նվեր տաս ու լավ զգաս»:

Վարպետ Սևոն էսքիզներ ունի, որ կյանքի պետք է կոչվեն. պատերազմի և խաղաղության թեմատիկայով՝ Շուշիի ազատագրման կապակցությամբ «Հաղթանակի քոչարի», Ղարաբաղի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված՝ խփված սաղավարտ՝ վրան կրակե թևերով աղավնի, 1915 թվականի ջարդերի հետ կապված, ընդդեմ պատերազմի՝ ջարդված սվին. «Տիգրան մեծ»՝ համանուն փողոցում տեղադրելու համար, Զորավար Անդրանիկի փողոցում՝ «Լճերի» դիմաց, դեռ 25 տարի առաջ այդ նպատակով տեղադրված քարին՝ «Դե հերիք է, դե վե՛ր կաց Անդրանիկ, էլի՛» անվանումով զորավարի քանդակը. Լոռվա ու հին Ղարաքիլիսայի կոլորիտը հավերժացնող էսքիզներ. Անուշը կժով՝ աղբյուրի համար նախատեսված, դուդուկ նվագողներ Դարչո-Մգոյի, Ատոյի ու նրա գերդաստանի, շուշա գցող Հակոբի քանդակները:

«Գնում ես Լենինական, Պոլոզ-Մուգուչի քանդակը կա, խի՞ պետք ա մեզ մոտ մեր լոռեցիներին չունենաք՝ Շուշա գցող Ռուբենը հումորով մարդ էր, անեկդոտներ էին պատմում, շատ անգամ շուշա գցելիս մի 100 հատ ջարդում էր, մի հատ գցում, ասում էր՝ շուշեն փտած է, էսքիզ եմ արել տենց՝ շուշեն թևի տակին, քանոնի հետ, գոռում է՝ շուշա գցենք:

Կամ ինչի՞ մեր Դարչո-Մգոյին չունենանք, պատմություն են չէ՞, ներկայացրել են Լոռին, պետք է դրանք ունենանք, պահենք, փայփայենք: Անուշը գնացել է ջուր բերելու, ուշքումիտքը Սարոն է, դրա համար սիլուետով է, ոչ կոնկրետ, Սարոյի սիլուետն է հետևում երևում, իսկ կուժը, որ ձեռքին է, կժից պետք է ջուրը գա, մարդիկ էդ կժից ջուր խմեն: Սուտլիկ որսկանին եմ ուզում անպայման քանդակել. մենք լոռեցի ենք, Թումանյանը էնքան բաներ է թողել մեզ, որ իր գրվածքներից, պատմություններից պետք է օգտվենք, բա ոնց, որ մտնեն Լոռի, իմանան՝ սա Լոռին է»:

Ադրինե Թորոսյան

 

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձեզ հետ․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը (տեսանյութ) Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ ցանկացած ագրեuիայից և uադրանքից` այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հnւղարկավորության օրերին «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են Հայտնի է՝ ով է ընտրվել ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2000-ը Ռուսաստանի ԿԲ-ն նվազեցրել է դոլարի և եվրոյի պաշտոնական փոխարժեքները Իրավապահները հայտնաբերել են պատժի կրումից խուսափողին․ 44-ամյա տղամարդը հետախուզվում էր թմրամիջnցների ապօրինի շրջանառության մեղադրանքով (տեսանյութ) Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԵրկրաշարժ է գրանցվել Հայաստանում Սևանում «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց 2 մարդ է վիրավորվել Բելառուսից եկող ավտոբուսի վրա Ուկրաինայի հարձակման հետևանքով «Ատլետիկոյում» գիտեն մեր ցանկության մասին, և եթե նրանք ընդունեն առաջարկը, մենք միայն ուրախ կլինենք․ Լապորտան՝ Խուլիան Ալվարեսի տրանսֆերի մասին Այսօրվա հարձակումը ամբողջ պատերազմի ընթացքում ամենազանգվածայիններից մեկն էր․ Ռուսաստանը պատասխան կստանա․ Զելենսկի ՀՀ նախագահի ընդունելության սրահից հեռացվել է Արարատ լեռան պատկերը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի ափերի մոտ Լիբանանն ու Սիրիան համաձայնագիր են ստորագրել 10-ամյա տղան կրակել է յոթ ամսական երեխայի գլխինՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե պարզվի, որ դա մեր քաղաքացիների ազատությանը uպառնում է, չենք անի․ Փաշինյանը` IMEI կոդերի գրանցման մասին Հաստատում եմ իմ դատապարտման լուրը. փաստաբան Ալեքսանդր Կուչուբաեւ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը 4 տարի անց խոհրդավոր կերպով կորած աղջիկը հայտնվել էՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա Ղուկասյան Ժողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանՏղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգաններըԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Չորս չափահաս ձերբակալվել են 16 երեխաների սարսափելի պայմաններում պահելու համարԵրևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը