Հայ մարզիկները 13 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ են նվաճել ավանդական կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունում
SPORTԼեհաստանի Պուլավի քաղաքում կայացած ավանդական կարատեի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությունում Հայաստանի թիմը նվաճել է 24 մեդալ՝ 13 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե։
Մեծահասակների պայքարում աշխարհի գավաթակիր են դարձել Նարեկ Իսկանդարյան, Հովհաննես Հակոբյանն ու Արթուր Ոսկանյանը։
«Շատ լավ արդյունք էր։ Ճիշտ է՝ այս տարի թիմային հաշվարկում երկրորդ տեղը զբաղեցրինք, բայց դա կախված էր նաև մասնակից մարզիկների մեծ թվից։
Ընդհանուր առմամբ գոհ ենք մեր թիմի արդյունքից։ Առջևում ունենք կարևորագույն մրցաշարեր՝ այդ թվում Հայաստանում կայանալիք»,- մրցաշարից հետո ասել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Նարեկ Իսկանդարյանը։
Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում էր 26 մարզիկով։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



