Հայ մարզիկները 13 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ են նվաճել ավանդական կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունում
ՍՊՈՐՏԼեհաստանի Պուլավի քաղաքում կայացած ավանդական կարատեի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությունում Հայաստանի թիմը նվաճել է 24 մեդալ՝ 13 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե։
Մեծահասակների պայքարում աշխարհի գավաթակիր են դարձել Նարեկ Իսկանդարյան, Հովհաննես Հակոբյանն ու Արթուր Ոսկանյանը։
«Շատ լավ արդյունք էր։ Ճիշտ է՝ այս տարի թիմային հաշվարկում երկրորդ տեղը զբաղեցրինք, բայց դա կախված էր նաև մասնակից մարզիկների մեծ թվից։
Ընդհանուր առմամբ գոհ ենք մեր թիմի արդյունքից։ Առջևում ունենք կարևորագույն մրցաշարեր՝ այդ թվում Հայաստանում կայանալիք»,- մրցաշարից հետո ասել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Նարեկ Իսկանդարյանը։
Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում էր 26 մարզիկով։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



