Քիշնև ուղևորված FlyOne-ի օդանավը կվերադառնա Երևան․ ի՞նչն է պատճառը
SOCIETYFlyOne ավիաընկերության Երևան-Քիշնև չվերթ իրանակացնող ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել Բուխարեստում, ուղևորի հետ կվերադառնա Երևան։ Այս մասին newsmaker.md-ին հայտնել է FlyOne-ի խորհրդի նախագահ Վլադիմիր Չեբոտարը։
«Ինքնաթիռը վերադառնում է Երևան։ Այդ թռիչքին թույլ չի տրվել մուտք գործել Մոլդովայի օդային տարածք։ Դա չարտերային թռիչք է եղել, կփորձեն պարզել կատարվածի հանգամանքները»,- ասել է Չեբոտարը։
«Ինչպես հասկացա, օդանավի վրա կասկածելի դեմքեր են եղել։ Թռիչքի ընթացքում անձնակազմը փոխել է թռիչքի վերաբերյալ որոշ տվյալներ և սխալ է թույլ տվել փաստաթղթերում։ Ուղևորներից մեկը եղել է կասկածյալը, սակայն մանրամասները դեռ չգիտենք»,-նշել է նա՝ հավելելով, որ դրանից հետո կեղծ ահազանգ է ստացվել, որ ինքնաթիռում ական կա։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



