Քիշնև ուղևորված FlyOne-ի օդանավը կվերադառնա Երևան․ ի՞նչն է պատճառը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆFlyOne ավիաընկերության Երևան-Քիշնև չվերթ իրանակացնող ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել Բուխարեստում, ուղևորի հետ կվերադառնա Երևան։ Այս մասին newsmaker.md-ին հայտնել է FlyOne-ի խորհրդի նախագահ Վլադիմիր Չեբոտարը։
«Ինքնաթիռը վերադառնում է Երևան։ Այդ թռիչքին թույլ չի տրվել մուտք գործել Մոլդովայի օդային տարածք։ Դա չարտերային թռիչք է եղել, կփորձեն պարզել կատարվածի հանգամանքները»,- ասել է Չեբոտարը։
«Ինչպես հասկացա, օդանավի վրա կասկածելի դեմքեր են եղել։ Թռիչքի ընթացքում անձնակազմը փոխել է թռիչքի վերաբերյալ որոշ տվյալներ և սխալ է թույլ տվել փաստաթղթերում։ Ուղևորներից մեկը եղել է կասկածյալը, սակայն մանրամասները դեռ չգիտենք»,-նշել է նա՝ հավելելով, որ դրանից հետո կեղծ ահազանգ է ստացվել, որ ինքնաթիռում ական կա։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



