Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ է իրականում նշանակում տագնապի SOS ազդանշանը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարբեր վարկածներ կան, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում SOS ազդանշանը, արդյո՞ք այն ինչ-որ հապավում է և այլն: Հենց սկզբից ասենք, որ տագնապի SOS ազդանշանը (Մորզեի այբուբենով՝ «երեք կետ-երեք գիծ-երեք կետ») ոչ մի բան էլ չի նշանակում և չի վերծանվում։ Իրականում շատերն են համոզված, որ SOS ազդանշանը թարգմանաբար վերծանվում է «փրկեք մեր հոգիները» (անգլերեն՝ Save Our Souls), բացի դա, որոշներն ասում են, որ SOS նշանակում է «փրկեք մեր նավը» (անգլերեն՝ Save Our Ship), տարածված է նաև «լողալ կամ խեղդվելը» (անգլերեն՝ Swim Or Sink), ամենայուրահատուկ վերծանումն է՝ «դադարեցրեք այլ ազդանշանները» (անգլերեն՝ Stop Other Signals)։

Բայց սրանցից որևէ մեկը իրականության հետ կապ չունի: Այն, որ այս տագնապի ազդանշանը՝ երեք կետ (S), երեք գիծ(O) և երեք կետ (S) Մորզեի այբուբենով է, նշանակում է, որ այն հայտնվել է անլար հեռագրի ժամանակաշրջանում, քանզի հենց այն ժամանակներում են սկսել օգտագործել Մորզեի այբուբենը։ Իրականում, ով ծանոթ է Մորզեի այբուբենին, կարող է փաստել, որ հավաքել այս երեք տառերի կոմբինացիան՝ շատ հեշտ է և հիշվող։ Հավանաբար, հենց այդ պատճառով են տագնապի այս ազդանշանը սիրել նավերի ռադիստները։ Այնուամենայնիվ, նշենք, որ տագնապի SOS ազդանշանը մասսայական և բոլորի համար հասկանալի է դարձել ոչ միանգամից։ Տագնապի համընդհանուր որոշակի ազդանշան մտցնել փորձել են դեռևս 1903 թվականին։ Այն ժամանակ Բեռլինում ընթացող Ռադիոհեռագրորդների միջազգային առաջին գիտաժողովի ժամանակ համաձայնագիր է ստորագրվել, համաձայն որի, որոշվել է, որ անլար հեռագրի կայանները պետք է հնարավորության սահմաններում առաջնահերթություն տան ծովում լողացող նավերից ստացվող տագնապի ազդանշաններին։

Որպես տագնապի համընդհանուր ազդանշան՝ այն ժամանակ որոշվել է CQD (գիծ, կետ, գիծ, կետ, երկու գիծ, կետ, երկու գիծ, երկու կետ) ազդանշանը։ Պետք է նշել, որ այս տառերի համակցությունը պատահական չէր։ Բանն այն է, որ CQ-ն բոլոր հեռագրային կայանների ընդհանուր կանչի նշանն է, որին ավելացված է D-ն՝ «վտանգը» (անգլերեն՝ danger): Այս իմաստով ազդանշանը վերծանվում է որպես «բոլոր հեռագրային կայաններին հայտնում եմ տագնապի մասին»։ Սակայն դժվար չէ նկատել, որ այս ազդանշանը արագ հավաքել դժվար է անգամ արհեստավարժ ռադիստի համար, առավել ևս պետք է հաշվի առնել այն, որ այդ ազդանշանը ուղարկողը պետք է գտնվի խորտակվող նավի վրա։ Արդյունքում այդ ազդանշանը մասսայական չդարձավ։ Այն օգտագործում էին միայն այն նավերը, որոնք օգտագործում էին Markoni ընկերության հեռագրային սարքերը, իսկ այն նավերը, որոնք ունեին այլ սարքեր, չէին հասկանում այդ ազդանշանը։

Արդյունքում 1906 թվականին Բեռլինում Ռադիոհեռագրորդների միջազգային երկրորդ գիտաժողովի ընթացքում այդ հարցը դարձավ քննարկման առարկա։ Այս գիտաժողովին մասնակցում էին 29 երկրի ներկայացուցիչներ։ Սկզբից Markoni ընկերության ներկայացուցիչները կրկին առաջարկեցին CQD ազդանշանը, բայց ԱՄՆ-ի ներկայացուցիչները առարկեցին դրան, քանի որ, ըստ նրանց, տվյալների այդ ազդանշանը հաճախ շփոթում են ընդհանուր CQ ազդանշանի հետ։ Բացի դա, պարզվեց, որ նույն ազդանշանը օգտագործում են նաև ցամաքային ծառայություն ն ե րը եր կ աթու ղու վթար ն ե րի և դժբախտ դեպքերի ժամանակ, որն էլ կարող էր խառնաշփոթ առաջացնել։ Հետո գերմանացի մասնագետները առաջարկեցին SOE ազդանշանը (երեք կետ, երեք գիծ, կետ), սակայն սա ևս շատերին դուր չեկավ, քանի որ համարվեց, որ մեկ կետով նշվող E-ն վերջում կարող է կորչել և չնույնականացվել հեռու տարածությունների և եթերի ծանրաբեռնվածության դեպքում։

Մերժվեց նաև անգլիացիների առաջարկը՝ դրոշակներով ազդանշանային համակարգում օգտագործվող NC-ն («աղետի եմ ենթարկվել, պետք է օգնություն»), քանի որ այն ևս դժվար էր հավաքել Մորզեի այբուբենով։ Արդյունքում գերմանացի ռադիստները գտան, որ ամենահարմարը այն է, որ SOE ազդանշանում մի տառ փոխվի։ Եվ այդպես ծնվեց SOS ազդանշանը։ Այն բոլորին դուր եկավ, քանի որ այն հեշտ է հավաքել, բացի դա, հեշտ է նաև ընդունել և նույնականացնել անգամ ծանրաբեռնված եթերի պայմաններում։ Տագնապի SOS ազդանշանը առաջին անգամ հնչեցվել է 1909 թվականի օգոստոսի 9-ին, երբ Նյու Յորքից Ջեկսոնվիլ լողացող ամերիկյան «Արապաոե» շոգենավը կորցրել էր ընթացքը և լողում էր ծովի հոսանքով։ SOS տագնապի ազդանշանը ընդունել է Հյուսիսային Կարոլինայի Խատտերաս կղզում գտնվող անլար հեռագրի Միավորված ընկերության կայանը և ուղարկել նավատիրոջ ընկերության գրասենյակ։ Ավելացնենք, որ «Տիտանիկի» ուղարկած SOS տագնապի ազդանշանը եղել է թվով 8-րդը ազդանշան ուղարկած նավերի շարքում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback