Տիղմից մաքրման աշխատանքներ են կատարվում առաջին օրերին Ալավերդի համայնքից կտրված բնակավայրերում (տեսանյութ)
VIDEOՏիղմից մաքրման աշխատանքներ են կատարվում առաջին օրերին Ալավերդի համայնքից կտրված բնակավայրերում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Բնակիչները կամավորների օգնությամբ մի քանի օր է դեռ շարունակում են մաքրել իրենց տները»,- գրել է նա։
Հիշեցնենք` մայիսի 26-ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է զոհվել, տեղի են ունեցել ճանապարհների և երթուղիների զանգվածային փլուզումներ։ Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



