Տիղմից մաքրման աշխատանքներ են կատարվում առաջին օրերին Ալավերդի համայնքից կտրված բնակավայրերում (տեսանյութ)
ՎԻԴԵՈՏիղմից մաքրման աշխատանքներ են կատարվում առաջին օրերին Ալավերդի համայնքից կտրված բնակավայրերում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Բնակիչները կամավորների օգնությամբ մի քանի օր է դեռ շարունակում են մաքրել իրենց տները»,- գրել է նա։
Հիշեցնենք` մայիսի 26-ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է զոհվել, տեղի են ունեցել ճանապարհների և երթուղիների զանգվածային փլուզումներ։ Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



